Հիտլերի ճառերը վաճառվել են 40,000 դոլարով
Ուշադրության կենտրոնումԱդոլֆ Հիտլերի ձեռագիր ճառերն ուրբաթ օրը վաճառվել են Մյունխենի աճուրդում՝ չնայած հրեաների մտահոգություններին, որ դրանք կարող են խրախուսել նեոնացիստներին: Նյութը վերցրել ենք «Al Jazeera»-ից:
«The Hermann Historica» աճուրդը պաշտպանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից առաջ թվագրված բոլոր ձեռագրերի վաճառքը՝ ասելով, որ դրանք պատմական նշանակություն ունեն և պետք է պահվեն թանգարաններում:
Փաստաթուղթը մեկնարկային գներից շատ ավելի բարձր գնով վաճառվել է աճուրդի մասնակիցներին:
9-էջանոց ձեռագիրը, որում նկարագրված է 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մոտավորապես 8 ամիս առաջ, Հիտլերի ճառը Բեռլինում՝ նոր սպաների առջև, հասել է 34,000 եվրոյի (40,300 դոլար):
Հայտնի Եվրոպայի հրեական կազմակերպությունը քննադատել է աճուրդի տան՝ ձեռագրերը վաճառքի հանելու որոշումը՝ ասելով, որ դա «դեմ է տրամաբանությանը, պարկեշտությանը և մարդկությանը»:
Բրյուսելում տեղակայված Եվրոպայի հրեական ասոցիացիայի ղեկավար Ռաբբի Մենախեմ Մարգոլինն ասել է, որ վաճառքը մտահոգիչ է՝ հաշվի առնելով Գերմանիայում աճող հակասեմիտիզմը:
Անի Սահակյան