Թուրքիան նպատակ ունի գրավել Հայաստանի հարավային շրջանները. իրանահայ վերլուծաբան
ՎերլուծությունԻրանի սահմանային Խոդաաֆարին շրջան կատարած այցի ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին, Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն: Դա Իրանի կարմիր գիծն է», գրում է parstoday.com-ը:
Այս կապակցությամբ, իրանահայ վերլուծաբան Գ. Աբրահամյանը նշել է. «Ըստ շրջանառվող լուրերի, Թուրքիան և Աղրբեջանը նպատակ ունեն գրավել Հայաստանի հարավային շրջանները և փոփոխության ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկա վիճակը ու նոր սահմաններ գծել Կովկասում»:
Նա հավելել է, որ այդպիսով Թուրքիան նպատակ ունի Նախիջևանի և Հայաստանի հարավային միջանցքի միջոցով նոր սահման ստեղծել Ադրբեջանի հետ, խզելով Իրան-ԵԱՏՄ կապը:
Վերլուծաբանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության միջոցով որոշ ուժեր ավելի հեռահար նպատակներ են հետապնդում, հավելում է. «Այսպիսով, պարզ է դառնում, թե ինչու է Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարն արել վերոնշյալ հայտարարությունը»:
Շարունակությունն՝ այստեղ