Ժնեւում Հայաստանը Բաքվի հետ խոսելու բան չունի, այլ հարցեր պետք է դնի Մինսկի խմբի առաջ
ՎերլուծությունՀոկտեմբերի 30-ին Ժնեւում նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հանդիպումը: Ալիեւը կրկին նախապայմանների ցանկ է հրապարակել այդ հանդիպումից առաջ, մինչ այդ համապատասխան իրավիճակ ստեղծելով ռազմաճակատում՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման եւ խաղաղ բնակավայրերի զանգվածային հրետակոծությունների տեսքով, այդ թվում՝ պայթյուններ կազմակերպելով Բարդա քաղաքում:
Ալիեւի ռազմավարությունը պարզ է, եւ նա Ժնեւում փորձելու է կապիտալիզացնել այս իրավիճակը, փաստի առաջ կանգնեցնելով բոլորին:
Հայաստանն, իր հերթին, բազմաթիվ հայտարարություններ է արել՝ ուղղված միջազգային հանրությանը՝ Բաքվին ու դրա հանցախմբի պարագլխին մեղադրելով ահաբեկության եւ պատերազմական հանցագործությունների մեջ: Բացի այդ, հայկական կողմը հակառակորդին մեղադրել է բոլոր տեսակի պայմանավորվածությունները խախտելու մեջ:
Ժնեւի հանդիպման նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվի նպատակը Արցախի էթնիկ զտումներն են:
Ըստ այդմ, Հայաստանի ԱԳ նախարարը Ժնեւում Բաքվի հետ խոսելու բան չունի, այլ հարցեր պետք է դրվեն Մինսկի խմբի առջեւ: Մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահության առջեւ պետք է դրվի այդ հանդիպման իմաստի հարցը՝ ո՞րն է այն, Բաքվի հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչական ճամբարների ստեղծման, էթնիկ զտումների օրինականացո՞ւմը: Հայկական կողմն արդեն ունի Հադրութի օրինակը:
Եթե խոսք է գնում վերիֆիկացիոն մեխանիզմների մասին, ապա դրանք պետք է սահմանվեն 1994-ի զինադադարի համաձայնագրի բնագծերով, քանի որ հետագայում հայտարարված զինադադարները չեն պահպանվել:
Ավելին՝ այստեղ