Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արված Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ


Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ.
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին:
Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն:

Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին:

Առաջիկայում մեր ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը հետեւյալն է.

1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
3. Զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի եւ հանրային կառույցների եւ ենթակառուցվածքների վերականգնում:
5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում:
6. Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
7. Պատերազմին մասնակցած անձանց եւ ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում:
8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ:
9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում եւ դրա հետեւանքների վերացում:
10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:
Այս ամենի կարեւորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է եւ երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձեւավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որեւէ բան չի սպառնում:
Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։
Փոփոխությունների իմաստը եւ նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը եւ կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:

 

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ.

Այս միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտեւի վեց ամիս: 2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:

Ավելին՝ այստեղ

Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար
Ամենադիտված