Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը Երևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել երեխային Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)


ԶՈՒ ԳՇ-ը հաջողությամբ կատարել է իր առջև դրված խնդիրները. ձախողման պատճառները տեսանելի են դառնում

Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունները և նրանց մոտ կանգնած շրջանակները պարտության պատճառի մի թեզ են առաջ քաշում, որով գլխավոր մեղավորներ են հռչակվում հայրենիքի համար ծառայելու  «բավարար մոտիվացիա չդրսևորած կամավորները», ռազմի դաշտից «փախչող հրամանատարները», մատակարարման հետ առկա խնդիրները և այլն: Այսինքն, փորձ է արվում պարտության մեջ մեղավորության սլաքներից մեկը ուղղել դեպի ԶՈՒ, ԶՈՒ Գլխավոր շտաբ, քանի որ վերոնշյալ հարցերի կարգավորմամբ պետք է զբաղվեր հենց ԳՇ-ն։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում: Այն, որ թե՛ բանակը, թե՛ աշխարհազորը ամուր կանգնած էր դիրքում և առավելագույնս կատարել է իր առաջ դրված խնդիրները, որևէ կասկած չի հարուցում: Փաստենք, որ պատերազմի ընթացքում որոշակի հակասություններ են ի հայտ եկել ԶՈՒ ԳՇ-ի և ՊՆ-ի միջև՝ կապված պատերազմի շարունակության, հայկական կողմի հաջողության գրանցման հավանականության գնահատականի հետ: Այսպես, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պատերազմի 25-րդ օրը Հանրային Հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշում էր, որ հայկական կողմը հաջողությամբ դիմակայում է թշնամուն և որ Ադրբեջանին սարսափելի հետևանքներ են սպասվում: Մինչև վերջ գնալու և պատերազմը հաղթական ավարտին հասցնելու մասին ռազմական գործողությունների ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ը, խոսում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր բազմաթիվ հարցազրույցներում վստահեցնում էր, որ «միակ ելքը պատերազմից լինելու է հայկական կողմի հաղթանակը»:

Մինչդեռ երեկ բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։

 

Ավելին՝  ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։

Այսինքն, ԳՇ պետը ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին է դրել իրավիճակի սթափ գնահատական, սակայն վարչապետը հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար, կանգնեցնելով պատերազմը, խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։

Եվ չնայած այս ամենին՝  զինված ուժերը, սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, կամավորներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Բազմաթիվ են վկայությունները, թե ինչպես են բարձրաստիճան զինվորականները անձնուրաց կերպով կռվել շարքային զինվորների կողքին: ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս:  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հենց մարտական դաշտում իրականացված իրենց գործողություններով են արժանացել Ազգային Հերոսի կոչմանը: Արցախի հերոսի կոչմանն է արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը, ում գործողությունների արդյունքում ապահովվել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը, ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը: ՊՆ կողմից այս ընթացքում հրամանատարների հերոսական գործողությունների բազմաթիվ դրվագներ են ներկայացվել՝ խոցված տեխնիկայից մինչև իրենց ենթակայության տակ գտնվող շարքային զինվորների կյանքի փրկություն: 

Ավելին՝ այստեղ

Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիՀասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Մոսկվայի սրճարաններից մեկում հղի կին է մահացել 143 անուն. հրապարակվել են Մոսկվայի Crocus City Hall-ի ողբերգության զոհերի նոր անուններ. ՑԱՆԿ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԷլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 24 ժամ ջուր չի լինելու Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԹուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը3 ամսվա կյանքա մնացել. Հարություն Մովսիսյանը` հրաշքով փրկվելու և կնոջը կորցնելու մասին Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Նախկին ամուսինը դանակահարել է կնոջն ու նրա քրոջը«Էրի՛կ, դու գնա, մեքենայի մեջ սպասի, մենք վառելիքը վերցնենք, գանք». մեկ րոպե անց պայթյուն է եղել Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամՓարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le ParisienՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Մյասնիկն և Մուշեղը ունեն բոլորիս օգնության կարիքըԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում
Ամենադիտված