Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Պուտինը փակագծեր է բացում

Վերլուծություն

Նախօրեին Վլադիմիր Պուտինի լայնորեն քննարկվող հարցազրույցը պարունակում էր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ մի շարք հետաքրքիր ակնարկներ, որոնց թվում էր Արցախի կարգավիճակի և դրա հանդեպ նաև Հայաստանի վերաբերմունքի խնդիրը:

Պուտինը բաց տեքստով նշեց, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը և Թուրքիան չունեին խնդիր, որովհետև ոչ ոք չէր ճանաչել Արցախի ինքնորոշումը, չէր ճանաչել Արցախը որպես անկախ սուբյեկտ: Պուտինի հայտարարությունն այստեղ անշուշտ հարաբերական է՝ այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանն այս պատերազմի ընթացքում ուղղակիորեն թույլ են տվել պատերազմական հանցագործություններ, և միջազգային ինչ իրավունքի մասին է խոսքը, եթե հենց Պուտինի ղեկավարած պետության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ նրանք ստույգ տվյալով կիրառում են վարձկան-ահաբեկիչների: Դա միջազգային իրավունքի շրջանակո՞ւմ է:

Միաժամանակ, իհարկե, պարզ է, որ Պուտինի խոսքն ունի մի քանի քաղաքական տողատակ, որոնցից մեկն ուղղված է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որոնք Ռուսաստանից պարզաբանում են պահանջում Թուրքիայի դերի վերաբերյալ: Պուտինը փաստացի ասում է, որ նրանք են Թուրքիային տվել այդ դերի հնարավորությունը՝ առնվազն հավասարապես, և Մոսկվային չեն կարող դիտողություն անել Թուրքիայի հետ որևէ «սեպարատ» պայմանավորվածության համար:

Ըստ էության՝ ամենաէականը, սակայն, նրա խոսքի այն հատվածն է, երբ Պուտինը պատերազմի առումով էական գործոն է համարում, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այլ կերպ ասած՝ Պուտինը ինչ-որ իմաստով մեղադրանք է ներկայացնում Հայաստանի իշխանություններին՝ նախկին և ներկա, որ Հայաստանը մինչ այժմ չի ճանաչել Արցախի կարգավիճակը: Այդ մեղադրանքը խոշոր հաշվով մեղադրանք է արցախյան հարցում հայկական պետական քաղաքականության «քաղաքական մակաբույծ» բնույթի վերաբերյալ, երբ փորձ է արվել հնարավորինս խուսանավել կոնկրետ պատասխանատվություն ենթադրող վարքագծից և այդ առումով միջազգային ուժային կենտրոնների հետ հարաբերություններից՝ գերադասելով ժամանակ ձգելու և հիմնական պատասխանատվությունը Մինսկի խմբի համանախագահների վրա թողնելու մարտավարությունը:

Մեծ հաշվով, ընդունելի լինի տեր-պետրոսյանական մոտեցումը, թե ոչ՝ սա առանձին թեմա է, այդուհանդերձ, հստակ է մի բան, որ արցախյան հարցում որևէ սկզբունքի և քաղաքական որոշման համար հրապարակային և կանխավ պատասխանատվություն ստանձնել է միայն նա, որից հետո Հայաստանում չի եղել այդպիսի պատասխանատվության դրսևորում: Պոստֆակտում՝ եղել է, երբ այլևս ակնառու է դարձել, որ չի ստացվել այդ կամ այն գրեթե կայացած համաձայնությունը: Պուտինը բերում է օրինակը, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, Օսիան, Ղրիմի ինքնորոշումն ու Ռուսաստանին միանալու որոշումը: Հասկանալի է, որ միջազգային քաղաքականության մեջ Հայաստանն ու Ռուսաստանը անհամեմատելի քաշային կատեգորիաներ են, սակայն ՌԴ նախագահի խոսքը խոշոր հաշվով այն մասին էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կամ ղեկավարությունները տարիներ շարունակ գերադասել են սպառել առաջին հաղթանակի քաղաքական կապիտալը, քան քաղաքական կապիտալ ավելացնել այդ հաղթանակի վրա:

Ընդ որում, սա մի ցավալի իրողություն է, որը մեր բազմաթիվ հրապարակումներում և անդրադարձներում արձանագրել ենք նաև մենք՝ դեռևս տարիներ ի վեր:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված