Քաղաքական ու բարոյական ինքնասպանները. Արփինե Հովհաննիսյան
BlogՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեսյբուքյան էջում գրել է.
«Քաղաքական ու բարոյական ինքնասպանները
Այս բառակապակցությունը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր կապիտուլյանտի ու իր ամուսնու կառավարությունում պաշտոն զբաղեցնելու մասնագիտական ու բարոյական «քաջություն» ունեն։ Համ վերցնում են հող հանձնողի պիտակը, համ էլ դրանով իսկ խաչ քաշում ապագայի վրա։ Նիկոլի իշխանությունում աշխատելը պարսավելի էր ինքնին, բայց հիմա՝ խարան է։
Տարիքի կամ կարիերայի մայրամուտին գտնվողներին կարող է թվալ, որ հարմար պահ է անվան կողքը «նախարար» բառը գրելու։ Բայց ավաղ, որպես բոնուս գալիս է դավաճան, հայրենիք վաճառած բառերը։ Ափսոսել կարելի է, ներել կամ հասկանալ՝ ոչ։
Այս պահին՝
Արա Այվազյան ՀՀ արտաքին գործերի նախարար
Վաղարշակ Հարությունյան ՀՀ պաշտպանության նախարար
Մեսրոպ Առաքելյան աշխատանքի իւ սոցիալական հարցերի նախարար
Անդրանիկ Փիլոյան Արտակարգ իրավիճակների նախարար
Շարունակելի...
Պտտվում են արդարադատության նախարարի( սրանց հանդեպ հատուկ ուշադիր եմ լինելու), կրթության նախարարի թեկնածուների անուններ։ Տեսնենք՝ ովքեր են մի քանի օրով նախարար նշանակվողները։