Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել


Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին. Մարիամ Բաբայան

Ուշադրության կենտրոնում

Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանին եւ մյուս պաշտոնյաներին: Մարիամ Բաբայանը նրանց հարց է  ուղղել, թե ով պետք է ապահովի իրենց անվտանգությունը: 

«Հարցս ուղղում եմ

Նիկոլ Փաշինյանին,

Արայիկ Հարությունյանին,

Արտակ Բեգլարյանին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույնպես պետք է հանձնվեր: Հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար, ի՞նչ է մաթեմատիկական դժվար խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։ Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշնամու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա նույնպես ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առիթով։ Հարցրի. «Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ապա հնարավոր չէ՞, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, եր՞բ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ, մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դավադրաբաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս և փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գողացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են,սակայն պարզվեց՝ թշնամին է գողացել։ Որոշ ժամանակ հետո թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց։

 

Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։

Աստված չաներ, եթե հորս և եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մնացած թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ, իսկ ինչու՞ եմ ասում թրքահայ, որովհետև այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դանակահարել էր հորս և մեծ եղբորս։

Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր..

Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։

Պատերազմի տգեղ դիմագծերը․․․․»:

Ավելին՝ այստեղ

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի
Ամենադիտված