ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել


Հրա­դա­դա­րի եռա­կողմ հա­մա­ձայ­նու­թյան մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րը. ին­չո՞ւ է աղա­վաղ­վում պա­հան­ջի բո­վան­դա­կու­թյու­նը․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ։ Եվ ներկայիս փուլում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հետևանքների հարցը ակտիվ վերլուծությունների ու քննարկումների առարկա է դարձել։ Բնականաբար, հայկական կողմի համար ոչ ձեռնտու պայմաններով համաձայնությունը չէր կարող վրդովմունք չառաջացնել հանրության շրջանում։ Եվ հանրային ուշադրության կենտրոնում է հատկապես այդ հայտարարության մեջ ամփոփված առանձին կետերի իրականացման հարցը։

Քաղաքացիների ու քաղաքական ուժերի մեծամասնությունը Հայաստանին պարտադրված հրադադարի պայմանները ծանր հարված է համարում հայկական պետականության համար։ Ու հատկանշական է, որ այս համատեքստում որոշակի տեսակետներ են հասարակության մեջ ներմուծվում, թե ընդդիմությունը փորձում է հասնել նրան, որ չեղյալ հայտարարվի հրադադարի համաձայնությունը։ Ու այս կոնտեքստում շրջանառության մեջ է դրվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Հայաստանում որոշ ուժեր փորձում են սպեկուլ յացիաներ անել Լեռնային Ղարաբաղում ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ։ Սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը հրադադարից հրաժարվելու մասին չէ, բոլորն էլ հասկանում են, որ ներկայիս իրավիճակում հրադադարի համաձայնությունից հրաժարվելը կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծել։

ՌԴ նախագահ Պուտինն էլ վերջերս իր խորհրդակցություններից մեկի ժամանակ զգուշացրեց, թե եռակողմ համաձայնագրի արգելակումը կնշանակի նոր պատերազմ, սակայն հայկական կողմը նոր պատերազմին այս պահին պատրաստ չէ, և այն կարող է կործանարար լինել։ Իրականում կան այնպիսի ուժեր, որոնք ինչ-ինչ հաշվարկներից ելնելով՝ հրադադարի պայմանավորվածությունը չեղարկելու անվան տակ փորձում են շահարկել իրավիճակը և սադրիչ գործողությունների արդյունքում հանրության շրջանում միավորներ վաստակել, այս թեման երեկ շահարկեց նաև Ալիևը, բայց հայաստանյան ընդդիմությունը և ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնված հանրահավաքները կապ չունեն նշված մոտեցումների հետ։ Իսկ այն տեղեկությունները, թե ընդդիմությունը փորձում է չեղարկել հրադադարի համաձայնությունն, ընդամենը իշխանական հերթական մանիպուլ յացիաներն են։

Չի եղել որևէ դեպք, որ 17 ընդդիմադիր կուսակցությունները դեմ արտահայտված լինեն ռուս խաղաղապահների տեղակայման կամ հրադադարի ապահովման հարցին. խնդիրը բացարձակ այլ է։ Պարզ է, որ հրադադարի համատեղ հայտարարության մեջ ընդգրկված կետերում անորոշությունները շատ են, և դրանց որոշակիացումը հետագա բանակցությունների հարց է։ Այսինքն՝ մեծ թվով հարցերի ճակատագիրը կախված է բանակցությունների շարունակությունից։ Բացի այդ, բացառված չէ, որ հրադադարի համաձայնության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակ տեղափոխելու արդյունքում, երբ համանախագահող երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը լիովին ներգրավվեն բանակցային գործընթացում, հնարավոր լինի ոչ հայանպաստ կետերից շատերը փոփոխության, խմբագրման ենթարկել։

Իսկ դրա համար պետք է, որ բանակցային հարթակում Հայաստանի դիրքերն ամուր լինեն։ Իսկ ո՞վ կարող է լավագույնս ներկայացնել Հայաստանը բանակցային հարթակում։ Ոչ միայն ընդդիմությունը, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը գտնում է, որ բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանը պետք է ներկայացնի դրա համար անհրաժեշտ հմտություններ ունեցող և կարող անձնավորություն, ոչ այն անձը, որը ստորագրել է այս խայտառակ համաձայնագիրը։ Իսկ ինչ վերաբերում է վերջինիս, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ձգտումներին՝ ամեն կերպ կառչել աթոռից, ապա նա հանդես է գալիս որպես պարտված ղեկավար և իշխանական շրջանակների համար էլ պետք է պարզ լինի, որ նրա մասնակցությունը բանակցային գործընթացում նպատակահարմար չէ հայկական կողմի շահերի տեսանկյունից։

Վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Լավրովի, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Փաշինյանի ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ խնդիրն իր մեջ նաև բարոյահոգեբանական պահ է պարունակում։ Այդ հանդիպումների ժամանակ Փաշինյանը շատ խեղճացած և նյարդային տեսք ուներ։ Բացի այդ, ոչ արդյունավետ կառավարման և պարտության արդյունքում Փաշինյանն այսօր չունի այն հեղինակությունն ու հարգանքը, որը թույլ կտա ճկունություն ցուցաբերել դիվանագիտական հարթության վրա։ Չունի նաև սեփական հանրության վստահությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում
Ամենադիտված