Ռուսաստանի և Թուրքիայի միջև Արցախում ծագել են տարաձայնություններ․ Reuters
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել՝ կապված Արցախում խաղաղապահների տեղակայման հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։
Տարաձայնությունները կապված են այն հանգամանքի հետ, որ թուրքերը ցանկանում են բացել ռուս-թուրքական միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտակետ։
Reuters–ի հաղորդմամբ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ մոնիտորինգային առաքելության չափորոշիչների շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
«Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի համար պարտադիր չէ տեղակայել դիտորդական կետ տարածաշրջանում, որը կգործի միասնական կենտրոնից անկախ։ Սակայն դա սկզբունքային է Թուրքիայի համար», – գործակալության հետ զրույցում ասել է թուրքական կողմը։
Ինչպես պարզաբանել է աղբյուրը, այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։
Ավելին՝ այստեղ