ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


Իշխանության դեգրադացնող քայլերը

Վերլուծություն

Արդեն երկուսուկես տարի, իրեն այսպես կոչված իշխանությունը, քանդում ու ավերում է ինչ ունենք, ինչ կառուցվել է մեր երկրում տասնամյակների ընթացքում։ Քանդում է ինչ հնարավոր է, իսկ երբ բողոք, դժգոհություն է ի հայտ գալիս, հանրությանը վախեցնում է «եթե մեզ դեմ եք, ուրեմն կգան նախկինները», արհեստական թեզով։

Արդեն երկու տարուց ավելի է, ինչ նախկինների մասին առասպելներ են հյուսում, հանրությանը պարզապես կտեր են տալիս, թե՝ նրանք բոբո էին, նախկիններին վերադարձ չկա և այլն։ Հանրության մի հատվածն էլ ուտում է այդ կտերը ու կրկնում նույն ցնդաբանությունը։ Այդ կտերն ուտում են նաև շատ քաղաքական գործիչներ՝ ակամա կամ էլ նրա համար, որովհետև իրենց էլ է ձեռք տալիս։

Փաստն այն է, որ նախկին իշխանությունները 2018 թվականին հանձնել են երկիր, որը տնտեսական երկնիշ աճի էր մոտենում, տվել են երկիր ազատագրված Արցախով, 1991-2016 թվականներին չենք զիջել որևէ թիզ հող։ 2016 թվականին եղել է Ապրիլյան պատերազմ, որի արդյունքում չորս օրում հնարավոր է եղել դադարեցնել, թշնամուն թողել 400 հեկտար, բայց պահել 12 հազար քառակուսի կիլոմետր։ Դա հաղթանակ էր, քանի որ աշխարհը Ադրբեջանին ճանաչեց ագրեսոր և հրադադարի հետագա խախտումները դադարեցնելու մեխանիզմների մասին բանաձև ընդունեց, որը շատ ավելի լուրջ հնարավորություն էր տալու վերահսկել խախտումները և միջոցներ ձեռնարկել պատերազմից խուսափելու համար։

Տասնյակ տարիներ ապրել ենք սահմանին ոչ մի կրակոցով։ Հայր ու որդի Ալիևները ի՞նչ վախով էին բանակցությունների գնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, իսկ հիմա ինչպե՞ս է ձեռք առնում Հայաստանի վարչապետին Ալիևը։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ո՞ր անցյալից ենք խուսափում, ո՞րն ենք ընդունում, այս պարտված ու ամեն ինչ վարի տված ներկա՞ն։ Անցյալից ի՞նչն եք մերժել ու ինչն եք պահել։ Եկել է մեծամիտ, ինքնահավան, բայց իրենցից ոչինչ չներկայացնող խմբակ, արևմուտքի ու Սորոսի ագենտներ, քանդում են երկիրը, ինչ հնարավոր է։ Տնտեսությունը ձախողել են, խաղաղ ու շեն երկիրը քանդել են, 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնել են Ադրբեջանցիներին, ենթակառուցվածքների հերն անիծել են, լավ օրվա ու ապագայի մասին անգամ չենք խոսում, դրանց երեսից։ Սերունդներին պարտքի տակ են գցել, որ պարգևավճար տան, մեկ էլ փիարվեն։

Նրանք՝ այդ «նորերը», Սորոսի հոգեզավակները, քանդելու հետ միաժամանակ մահ են բերել երկրին, հազարներով մահացան ու շարունակում են մահանալ կորոնավիրուսից, որովհետև ոչ մի բան չարեցին գոնե դա կանգնեցնելու համար:

Հայտարարում էին, թե՝ հաղթու՛մ ենք, պարզվեց՝ անգամ դա էին ստորաբար ստում, իսկ արդյունքում հազարները մահացան ու հաշմանդամություն ձեռք բերեցին պատերազմի՝ խայտառակ պարտված պատերազմի արդյունքում։

Այդ նորը պետբյուջեի միջոցները մսխում է ինչպես կարող է, անգամ համահայկական հանգանակությունն է մսխում, թաքուն ու գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ցինիկ ու դիլետանտ պաշտոնյաներ, մահեր, արյուն, տնտեսության փլուզում, արտաքին մեծ սպառնալիք, հայրենիքի կորուստ, ահա սա՛ են նորեր կոչվածները։ Հինը մերժեցինք, ու բերեցինք սա։ Լա՞վ էր։

Կարո՞ղ եք մի օրինակ բերել, մեկ դեպք, մեկ համեմատություն, որը ի վնաս անցյալի է։ Անգամ հիմիկվա մականունավոր և ոչ միայն գործիչները հիմա ավելի վատն են, արյունարբու, հանրությանը ահաբեկող, քան հին մականունավորները, որոնք, հանուն արդարության ասենք, որ սահուն անցում կատարեցին նորերի շարքերը։ Մենք այժմ ապրում ենք նախկինին այլընտրանքի մեջ, որը դժվար թե դժոխքից հնարավոր լինի տարբերակել։ Մարդիկ հենց այդ անցյալի ստեղծածն են քանդում, քանդում արդեն երկու տարի ու դեռ չեն հասցրել հիմնահատակ քանդել, դեռ երկիրը գոյատևում է ու դա հենց նախկինների շնորհքն է։

Ժողովուրդ, որ սարսափում եք նախկիններից, մի հատ համեմատեք ձեր ու մեր երկրի վիճակը նախկինում ու հիմա։ Սա չէ՞ր ձեր ընտրությունը, թուրքի ագենտները չե՞ն, Շուշին առանց կռվի հանձնողները չե՞ն։ Իրական տրամաբանությունը հուշում է, որ հենց նախկինին վերադարձ մենք պետք է պահանջենք։

Նախկինում էլ ասել եմ, հիմա է՛լ ավելի է արդիական է՝ պետք է թողնել նախկին ու ներկայի բաժանումը, խնդիրը սխալ է ձևակերպվում: Պետք է նայել այսպես. ո՞վ կարող է, ո՞վ ոչ: Ո՞վ կարող է կառավարել, բանակցություն վարել, ներդրում բերել, ռուսի հետ խոսել, Ալիևի առաջ չկզել, երկիրը ճգնաժամից հանել և այլն և այլն: Այսօրվանները ոչ միայն հանցագործություն են արել, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն էլ կարող որևէ բան ուղղել, մեղմացնել, հարցեր լուծել՝ դա փաստ է: Սա է ճշմարիտ մոտեցումը, միակ ճիշտ մոտեցումը:

Հետագայում նույնպես, եթե չենք ուզում ամեն 5 տարին մեկ մի ծաղրածուի վստահել մեր ու մեր երեխաների ապագան, պետք է ընտրել ոչ թե ում եմ սիրում, ում՝ ոչ, այլ՝ ո՛վ կարող է, իսկ ով՝ ոչ, այդ բանաձևով: Այլապես մենք, որպես անկախ պետություն ու ժողովուրդ, շանս չունենք: Գոնե հիմա մեր փորձից դասեր քաղենք, գոնե հիմա:

 

Անի Ավագյան 

Pressmedia.am

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Ամենադիտված