Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


«Բայրաքթարը» դարձել է քաղաքական գործոն

Վերլուծություն

Օրերս հայտնի դարձավ, որ Դոնբասի ինքնահռչակ հանրապետության օդային սահմանների մերձակայքում նկատվել են թուրքական արտադրության անօդաչուներ, որոնք պատկանում են Ուկրաինայի ԶՈՒ-ին: Կրեմլի խոսնակ Պեսկովը նախօրեին հայտարարել է, թե չի կարծում, որ կան այդ ուղղությամբ իրավիճակի լարման պատճառներ կամ հավանականություն:

Միաժամանակ, սակայն, ռուսական տարբեր շրջանակներ, «Տելեգրամ» ալիքներ և անգամ պետական գործակալությունն ազդակենր են տալիս, որ իրավիճակն, այդուհանդերձ, լարվում է: Ավելին, լարվածության աճի մասին օրեր առաջ հայտարարել էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարարը՝ նշելով, որ հրադադարի խախտումները հաճախակիացել են և կան զոհեր: Նշվում է նաև, որ ուկրաինական կողմը սահմանին կուտակում է նաև ծանր տեխնիկա:

Միաժամանակ, չնայած Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, ռուսական կողմը նոյեմբերի 26-ին հայտնել է մարդասիրական օգնության հարյուրերորդ շարասյան մասին, որ ուղևորվել է Դոնբաս: Հատկանշականն այստեղ այն է, որ ուկրաինական կողմը տարիներ շարունակ մեղադրել է Ռուսաստանին, որ մարդասիրական օգնության անվան տակ տեղափոխվում է սպառազինություն և ծանր տեխնիկա:

Հատկանշական է, որ Ռուսաստանը հայտնում է 100-րդ շարասյան մասին: Հատկանշականն, իհարկե, կլոր թիվը չէ, այլ իրավիճակի լարվածության աճի հնարավորության մասին խոսակցության ֆոնին` մարդասիրական շարասյան մասին հայտնելը: Այսինքն՝ ակնարկը, որ ՌԴ-ն, քիչ հավանական համարելով լարումը, այդուհանդերձ պատրաստվում է դրան: Ըստ էության՝ ամբողջ հարցն այն է, սակայն, թե պատրա՞ստ է արդյոք ռուսական կողմը թուրքական անօդաչուների դեմ պայքարին: Սա է, թերևս, գլխավոր հարցը, որովհետև, այսպես ասած ռուսական զենքը կամ ռուսական պաշտպանական համակարգը Արցախում, ըստ էության, երրորդ պարտությունը կրեց թուրքական անօդաչուներից:

Առաջինն Իդլիբում, հետո Լիբիայում, Արցախում, և տեղեկություններ են շրջանառվում, որ ուկրաինացիները ոգևորվել են հենց այդ շարքից և կարծում են, որ հնարավոր է ռազմական խնդիրներ լուծել իրենց մոտ էլ: Այստեղ կասկած չկա, որ Կիևին ոգևորում է Անկարան: Դեռևս Արցախի դեմ պատերազմի օրերին Էրդողանն ընդունեց Զելենսկուն և «Բայրաքթարները» այդ հանդիպման առանցքում էին: Միաժամանակ հայտնի է, որ պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմում գործողություններին հետևել են նաև ուկրաինացի մասնագետներ:

Թուրքիայի մոտիվը միանգամայն հասկանալի է՝ ճնշում Ռուսաստանի վրա քաղաքական պայմաններ թելադրելու համար: Եվ այդ պայմանները, անշուշտ, կարող են վերաբերել, կամ վստահաբար վերաբերելու են ոչ միայն Արևելյան Ուկրաինային: Ավելին, Անկարան, թերևս, այս փուլում Ուկրաինայի ուղղությամբ առանձնապես խորանալ չի էլ պատրաստվում, բայց լարում առաջացնելով այդ ուղղություններում պայման թելադրել Ռուսաստանին՝ կարող է փորձել միանգամայն: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական ուղղությամբ լարվածության աճի հանդեպ շատ զգայուն կարող է լինել իրավիճակը Արցախում, եթե ոչ ռազմական, ապա քաղաքական իրավիճակը: Այսինքն՝ Ուկրաինան այդ առումով հեռու կարող է թվալ միայն աշխարհագրապես:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենադիտված