Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


ՀԱՊԿ-ն և տարածաշրջանային ահաբեկչական իրադրությունը

Վերլուծություն
Օրերս ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անհրաժեշտ է կազմել ահաբեկչական կազմակերպությունների ՀԱՊԿ միասնական ցուցակ:
Միաժամանակ, վեհաժողովի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ կարևոր է ներդաշնակեցնել ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։
 
Այլ կերպ ասած, նկատելի է, որ Ռուսաստանը ծրագրում է ՀԱՊԿ երկրների առաջ դնել հակաահաբեկչական պայքարի մոնոլիտի հարց`  միասնական դաշտ բերելով ահաբեկչական կազմակերպությունների գնահատման ստանդարտներ, ներդաշնակեցնելով դրանք թե՛ միասնական ցուցակով, թե միասնական օրենսդրությամբ:
 
Փաստացի Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հատկանշական է արցախյան պատերազմի ֆոնին, երբ 44-օրյա պատերազմը ձևավորեց ռեգիոնալ նոր իրողություններ Կովկասում, որը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է՝ Հայաստանի ներառմամբ: Այդ գոտում ձևավորվել է նոր ստատուս-քվո, այդ թվում՝ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում՝ Բաքվի ստորագրությամբ: Ընդ որում, այդ առնչությամբ Բաքվում արդեն իսկ կան դժգոհության ձայներ, որ տանուլ են տվել Արցախը Ռուսաստանին:
 
Այն, որ Մոսկվան մտել է Արցախ դուրս չգալու և ընդլայնվելու ռազմավարական հեռանկարով, կասկածից վեր է: Այդ համատեքստում էլ Բաքվում, թերևս, նոր դժգոհության ու մտահոգության առիթ կտա ՀԱՊԿ շրջանակում ՌԴ նախաձեռնությունը՝ հակաահաբեկչական պայքարի միասնական ստանդարտների և օրենսդրության, միասնական ցուցակի առումով: Բանն այն է, որ Արցախի դեմ պատերազմում դրա սանձահարող Թուրքիան ներկրել էր նաև ահաբեկիչների մերձավորարևելյան շրջաններից, Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններից:
 
Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին ՀԱՊԿ միասնական ցուցակ, միասնական օրենսդրություն պետք չի եկել: Մոսկվան Սիրիայում գործել ու գործում է միայնակ: Ըստ այդմ, միասնական ՀԱՊԿ ցուցակի ու ստանդարտների հարցը Ռուսաստանին անհրաժեշտ է այլ ուղղությունների, կամ ուղղության համար՝ Կովկասի կամ Ադրբեջանի: Այդտեղ ռազմավարական հաստատման՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Մոսկվան լուծել է, այժմ, թերևս, նախապատրաստում է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն:
 
Ի դեպ, դա հետաքրքիր է այն իրողության ֆոնին, որ Ռուսաստանը տևական ժամանակ ակնկալում էր Ադրբեջանի ներառում ՀԱՊԿ: Այստեղ հասկանալի են խնդիրները՝ կապված Հայաստանի հետ: Միաժամանակ, նաև Բաքուն դնում էր պայման՝ տարածքների վերադարձի ապահովում: Ռուսաստանի համար այդ պայմանը ուներ հասկանալի բարդություն՝ Երևանի առումով: Պատերազմը Արցախում փաստորեն «բավարարեց» Ադրբեջանի «պայմանները» ՀԱՊԿ մտնելու առումով, իհարկե անուղղակի: Այժմ, սակայն, Բաքուն երևի թե չունի ՀԱՊԿ անդամակցելու մոտիվացիա, կամ առավել ևս թույլտվություն Անկարայից: Այստեղ է, որ Ռուսաստանի մտադրությունները՝ հակաահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի և միասնական օրենսդրության մասին, բավականին մարտահրավերի տոն են ստանում թե՛ Բաքվի, թե՛ Թուրքիայի հանդեպ:
 
Մոսկվան, ըստ ամենայնի, անցնում է նոր փուլի կամ նոր խնդրի՝ Բաքվին իր պայմաններով ներառել ՀԱՊԿ շրջանակ, կախելով հակաահաբեկչական դագանակը և դնելով դիլեմա՝ կա՛մ Ադրբեջանը կգա ՀԱՊԿ, այդպիսով ՌԴ-ն ավելի կընդլայնի ազդեցությունը, կա՛մ ՀԱՊԿ-ը կմտնի Ադրբեջան՝ հակաահաբեկչական մտադրություններով: Ի դեպ, այստեղ, նախորդ կամ նախապատերազմական իրավիճակից տարբերվող, սակայն ոչ պակաս էական դեր է ստանձնում և աշխատանքային հնարավորություն ստանում Հայաստանը:
 
 
Անի Ավագյան
 
 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված