3-4 օրից կիմանաք, թե ով է վարչապետի թեկնածուն
Ուշադրության կենտրոնումՎստահ եմ, որ մոտ օրերին, այն ուժերը, որոնք հանդես են գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջով, կկզամակերպեն նոր հանրահավաք, ամենայն հավանականությամբ կհրապարակեն և՛ ճանապարհային քարտեզ, և՛ հավանական վարչապետի անուն կառաջադրեն և գործընթացները կարագանան, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աղվան Վարդանյանը:
Նա վստահցրել է, որ առաջիկայում հասարակությունը կիմանա հավանական առաջնորդի անունը: Լրագրողի ճշտող հարցին, թե թեկնածուների թվում կա՞ արդյոք Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի կամ Արթուր Վանեցյանի անունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սպասեք և ևս 3-4 օր, և ձեր բոլոր հարցերի պատասխանները հստակ կունենաք», ասաց Աղվան Վարդանյան:
Ավելին՝ այստեղ