Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Դասական կոլափս թե՞ քաղաքական «տուպիկ»

Վերլուծություն

ՀՀ-ում կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը թուրքին հանձնելու կապիտուլյացիոն թուղթն ստորագրելուց հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Իհարկե, դա հիմնավորված գնահատական է և արտացոլում է իրականությունը: Բայց խնդիրն այն է, որ այդ իրականությունը շատ ավելի վատն է, քանզի երկրում ոչ միայն քաղաքական ճգնաժամ է, այլև արդեն պետականության և ինքնիշխանության ճգնաժամ:

Այսօր արդեն ակնհայտ է, որ փողոցային պայքարով իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան առնվազն նոյեմբերի 10-ից այլևս լեգիտիմ չեն: Ու այստեղ ընդհանրապես կապ չունի, թե քանի հարյուր կամ հազար քաղաքացի է բողոքի ակցիաներով պահանջում Փաշինյանի հեռացումը կամ ինքը՝ Փաշինյանը, ինչ կարգի ու կատեգորիայի խուլիգաններ է վարձում՝ ցուցարարների վրա հարձակումներ կատարելու նպատակով: Իսկ խորքայինն այն է, որ պատերազմում երկիրն ու ժողովրդին պարտության տարած, խայտառակ կապիտուլյացիայի համաձայնած, ուղղակի սարսափելի հետևանքների հանգեցրած սխալներ թույլ տված, Արցախը թշնամուն զիջած, իսկ Հայրենիքի մնացյալ մասն էլ աղետի մեջ գցած իշխանությունը պարզապես չի կարող ունենալ և չունի ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ մեր ամբողջ ազգի աջակցությունը կամ լինել վստահելի:

Զուտ քաղաքական տեսանկյունից ևս Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը սնանկ են, լիովին սպառված: Անկեղծ ասած մի տեսակ նույնիսկ անհարմար ու վիրավորական է՝ լրացուցիչ բացատրել, թե կապիտուլյացիա ընդունած իշխանությունը ինչու չի կարող և չպետք է շարունակի կառավարել: Այն միայն մեկ բան կարող է անել՝ ընդունել իր քաղաքական պատասխանատվությունը և, ինչպես ասվում է՝ տանը խելոք նստած սպասել, որ կանչեն նաև քրեական պատասխանատվության:

Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համառորեն կառչած մնալ »ՀՀ վարչապետ»-ի կարգավիճակից: Իրեն թվում է, թե մանիպուլյացիաներով, զոմբի-ֆեյք բրիգադներով կարող է ոչ միայն պահել իշխանությունը, այլև՝ կառավարել: Մինչդեռ նա դրանով միայն ավելի ու ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը, որն արդեն իսկ վերաճել է պետականության և ինքնիշխանության ճգնաժամի՝ ամբողջ երկիրն ու հասարակությունը կանգնեցնելով համակողմանի կաթվածի դաժան ռեալության առաջ:

Ըստ էության՝ դա հիմնավորող իրողություններն ակնհայտ են: Արցախի բեկորների վրա մեր հայրենակիցների անվտանգության ապահովման երաշխավորը օտար պետություն է, ի դեմս Ռուսաստանի և ռուսական խաղաղապահ ուժերի: Նմանապե՛ս, Արցախում գտնվող ՀՀ քաղաքացինեի անվտանգության երաշխավորման դեպքում: Հայոց զինված ուժերի ռազմագերիների վիճակի և վերադարձի հարցերով զբաղվում է օտար պետություն, օտար պետության ղեկավար, ի դեմս Ռուսաստանի նախագահի:

Ադրբեջանաթուրքական զինված հորդաները, կամայականորեն «զբաղեցնում» են ՀՀ սուվերեն տարածքի այս կամ այն կտորը (Սոթքի ոսկու հանքի դեպքը, բայց ոչ միայն): Հայաստանին վերաբերող խնդիրները քննարկվում և դրանց վերաբերյալ ինչ-ինչ հետևություններ արվում են, ըստ էության՝ առանց Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության:

Մի բան միանշանակ ակնհայտ է․ Նիկոլը կամովին չի ցանկանում հեռանալ ու հեռացողը չէ: Հետևաբար, այդ քայլը պետք է պարտադրել նրան՝ օրենքով չարգելված, խաղաղ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով, սկսած ընդհանուր քաղաքացիական անհնազանդությունից, վերջացրած փաշինյանական իշխանության ու դրա մարմինների համընդհանուր բոյկոտով:

 

Անի Ավագյան

Pressmedia.am

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված