57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Իշխանության անհարկի շահարկումները

Վերլուծություն

Նոյեմբերի 9-ին, երբ հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարությունը, հայ ժողովուրդը տևական ժամանակ շոկի մեջ էր։ Ամբողջ հարցն այն էր, որ մինչ այդ պահն իշխանական քարոզչամեքենան ասում էր, որ հաղթում ենք, ու ով դա կասկածի տակ էր դնում, համարվում էր ազգի դավաճան, ու մեկ էլ սառը ցնցուղ՝ կապիտուլյացիայի ակտ։

Ըստ ամենայնի՝ տրամաբանական էր, որ մարդիկ տարբեր կերպ արձագանքեցին դրան, իսկ քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեին ու լուծումներ առաջարկեին, մեր երկիրը պետք է զարգանա ու առաջ գնա, հո չե՞նք կարող ասել, թե եթե կորցրել ենք Արցախը կամ նրա մի մասը, ուրեմն թող Հայաստանն էլ կորչի․ նման մոտեցում ունեցողները պետք է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մնան։

Ու ընդդիմադիր 17 կուսակցություններ հավաքվեցին ու շարադրեցին իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հեռանա։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը նման մտադրություն չունի, նրա թիմը նույնպես չի պատրաստվում նրան անվստահություն հայտնել, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի վարկաբեկեն ընդդիմության շարժման իմաստը՝ այն որակելով աթոռակռիվ։ Իր հերթին 17 կուսակցությունների միավորումը հայտնեց, թե իրենք իշխանության գալու խնդիր չեն դնում, այլ պնդում են, որ պարտված վարչապետը պետք է անհապաղ հեռանա, որպեսզի մեր երկիրը զարգանալու ու աշխարհի հետ արժանապատիվ հարաբերվելու հնարավորություն ստանա։ Այդ ժամանակ իշխանությունները հայտարարեցին, որ եթե պահանջում են վարչապետի հրաժարականը և սեփական թեկնածու չեն առաջադրում, կա՛մ չունեն արժանի թեկնածու, կա՛մ էլ չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։

Բնական է օրեր շարունակ 17-ի միավորումը համառորեն փորձեր էր անում ապացուցելու, որ թեկնածուի անուն տալն էական չէ, քանի որ իրենք մերժում են Փաշինյանին, իսկ թեկնածուն կարող է ի հայտ գալ այդ պահանջը ընդունելուց հետո։ Բայց սա էլ օրեր շարունակ իշխանությունների կողմից համառորեն շահարկվում էր, մինչև վերջապես 17-ի միավորումը ներկայացրեց վարչապետի իր թեկնածուին, այն դեպքում, երբ նա լինելու է ընդամենը անցումային կառավարության ղեկավար՝ խիստ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, որպեսզի մեկ տարի հետո անցնցում անցնենք արտահերթ ընտրությունների փուլին։

Ըստ էության՝ հիմա արդեն իշխանությունները թիրախավորել են 17-ի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, թե՝ ի՞նքն է ձեր ընդունելի թեկնածուն, նրա անցյալի մութ էջերը չե՞ք տեսել, որպեսզի նրան պախարակեն, ու դրանով բացատրեն, թե ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, քանի որ ավելի արժանի թեկնածու չի տեսնում։ Իհարկե, կարելի է բացատրել, թե Վազգեն Մանուկյանը լայն հանրային աջակցություն չունի, թեպետ դա ինչպե՞ս է չափվում, չէ՞ որ հիմա պետք է երևա հանրությունը նրան կաջակցի՞, թե ոչ։ Բացի այդ, չէ՞ որ 17 քաղաքական ուժեր, տարբեր գաղափարական ուղղվածության, տարբեր փորձի ու անդամների քանակի, ամբիցիոզ հանրային գործիչներ, որ ամեն մեկն իրեն է տեսնում վարչապետի պաշտոնում, համաձայնության են եկել Վազգեն Մանուկյանի շուրջ, ի՞նչ է, դա քի՞չ է։ Իսկ ո՞վ է խանգարում, որ այլ ուժեր ձևավորվեն ու իրենք էլ իրենց թեկնածուին առաջադրեն։

Փաստորեն բոլորը մի կողմ են քաշվել ու ընդդիմադիր տարածքը հոժարակամ զիջել 17 քաղաքական ուժերին, ու երբ նրանք կատարեն կոնկրետ քայլեր, իրենք էլ դա քննադատեն։ Այնպես որ, ընդդիմությունը պետք է առաջ գնա իր օրակարգով, այլ ոչ թե սպասի, թե ինչ է անում արդեն ամեն հարցում որևէ բան անելու անընդունակ իշխանությունը։ Ընդդիմությունը չպետք է կաշկանդվի, որ իր ընտրած թեկնածուն թիրախավորվելու է, ով էլ լիներ՝ հարվածի տակ էր ընկնելու, քանի որ իշխանությունն ունի ընդամենը մեկ թեկնածու ու այդ մեկը Փաշինյանն է, ուրեմն այլևս պետք չէ արդարանալ, թե ինչու է հենց Մանուկյանն ընտրվել։

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը լավ գիտի, որ իրենք առանց Նիկոլ Փաշինյանի ոչինչ են, ուրեմն ամուր կառչելու են նրանից, քանի որ առանց նրա իրենց ապագան չեն տեսում։ Ուրեմն պետք է հետները բացատրական աշխատանք տանել, որ Փաշինյանի հետ նրանք իսկի ներկա չունեն, ուր մնաց ապագա ունենան, ու եթե չհասկանան, ապա քաղաքական ողջ գործիքակազմով, օրենքի շրջանակներում, պետք է պարտադրեն գնալ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշմանը։

 

Անի Աբովյան

Pressmedia.am

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»
Ամենադիտված