Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական. «168 ժամ» Կունենանք ե՛վ ՆԳ նախարար, ե՛վ ոստիկանապետ. «Հրապարակ» Երբ սուտն արդեն կախարդական փայտիկի պես մի բան է, կարևոր կերակուր․ «Փաստ» Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ. «Ժողովուրդ» Կստեղծվի ներքին գործերի նախարարություն․ «Փաստ» «Փաշինյանը բլեֆի միջոցով փորձում է ցույց տալ, թե չի վախենում ու վերահսկում է իրավիճակը»․ «Փաստ» Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ» Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթոռը․ «Փաստ» «Ազդեցությունը տևական կլինի. 2021-ին բարդ տնտեսական տարի է սպասվում». «Փաստ» Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»


«Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր ոչ միայն կառավարման ճգնաժամ է, այլև գործ ունենք կառավարման իսպառ բացակայության հետ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը: «Այս իրավիճակի հետևանքով ոչ թե կառավարում, այլ ուղղակի հրահանգների որոշակի խումբ ունենք: Երբ մեզ մոտ իշխանությունը հանձնվեց Նիկոլ Փաշինյանին ու «Իմ քայլը» դաշինքին, ականատես եղանք ոչ թե բովանդակային, այլ միայն ազգանունների ու անվանումների փոփոխության: Մենք մշտապես ահազանգել ենք, որ ձևական բնույթ կրող փոփոխությունները կառավարման համակարգի առողջացմանը չեն հանգեցնելու, հակառակը՝ ավելի են լճացնելու համակարգը: Երկուսուկես տարվա ընթացքում պլանավորում չիրականացվեց, տապալվեց համաճարակի դեմ պայքարը, տապալվեցին պատերազմական գործողություններն, ու այսօր ունենք ցավալի և ամոթալի փաստաթղթի ստորագրում:

Ինչո՞ւ, որովհետև ունենք սուպերվարչապետական համակարգ և մի անձից կախված կառավարման ողջ գործընթաց: Այս ամենի հետևանքով ունենք նման ծանրագույն թերացումներ ու բացթողումներ»,ասաց նա՝ շեշտելով, որ անհրաժեշտ են ոչ թե ձևական, այլ բովանդակային փոփոխություններ ու լուրջ կադրային քաղաքականություն: «Երկուսուկես տարվա ընթացքում մսխվեցին կառավարման բոլոր օղակներում առկա դրական տեղաշարժերը: Որքան էլ նախկին իշխանությունների օրոք օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները միմյանց հետ փոխկապակցվածության մեջ են եղել ու ազդել են միմյանց վրա, այնուամենայնիվ, մենք չենք ունեցել պետականության կորուստ, մենք չենք ունեցել կառավարման համակարգի զրոյացում:

Իսկ այս իշխանության օրոք մենք այսօր ունենք մի վիճակ, երբ մեր կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք կանգնած: Իրականում ոլորտը տապալածները պետք է կրեն դրա պատասխանատվությունը: Միայն հրաժարականը անձին ու պետական գործչին պատասխանատվությունից չի ազատում: Այսօր մասնագետներիս համար շատ դժվար է ներկայիս իշխանությունների և կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակի գործունեությունն ու պատասխանատվության չափը տեղավորել զուտ ոչ կոմպետենտ կամ վատ կառավարում գնահատականների համատեքստում: Բացի ամենաթողությունից, տգիտությունից, անիմաստ ինքնավստահությունից, այսօր կառավարման համակարգում ոչինչ չկա»,-շեշտեց փորձագետը՝ ընդգծելով, որ ներկայիս իշխանության որևէ ներկայացուցիչ, որը թելում է Նիկոլ Փաշինյանի կառավարման թելը, երբեք չի կարող հանգել դրական փոփոխությունների ու հասնել հանրության նկատմամբ վստահության ամրապնդմանը:

«Որևէ ոլորտում որևէ դրական տեղաշարժ ու փոփոխություն չիրականացվեց: Նրանց կազմը միայն պարգևավճար է կարողանում ստանալ: Մեզ պետք է պրոֆեսիոնալների կառավարում՝ մերիտոկրատիայի սկզբունքով: Պետական ապարատում 99,8 տոկոսը անձինք են, ովքեր ներկայացնում են ներկայիս իշխող վարչակարգը ու մակաբույծի պես սնվում են մեր պետական բյուջեից, ի բարօրություն ազգի ու պետության՝ որևէ գործունեություն չեն իրականացնում: Այսօր նման անձինք խարխլում են պետականությունը՝ չտիրապետելով իրենց մասնագիտությանը, իրենց պաշտոնի լիազորագրին: Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի մանիպուլացրեց, ասաց՝ իրավիճակին տիրապետում է, բայց հասանք ամենացավալիին՝ պատերազմական իրավիճակի»,-ընդգծեց Ս. Սերոբյանը՝ շեշտելով, որ կորուստներն անհեռատես ու ոչ ռացիոնալ կառավարման արդյունք էին: Նա նշեց, որ, անկախ ամեն ինչից, պետք է լավատես լինել՝ զուգահեռ հաշվի առնելով մի շարք հարցադրումներ. «Մենք սրանից վատ չէինք կարող կառավարել երկիրը:

Միգուցե անգամ կառավարման հմտություններ չունեցող մեկին դրսից բերեինք, նստեցնեինք վարչապետի աթոռին, ավելի լավ ու սրտացավ կառավարեր, քան այն անձը, որը գրավեց ամբողջ իշխանությունը, ստեղծեց սուպերվարչապետական՝ մեկ անձից կախված համակարգ ու փլուզեց այն: Այսօր կարող ենք փաստել, որ, այո, կառավարման համակարգն ամբողջովին փլուզվել է: Օր առաջ այս նենգ իշխանությունները, միևնույն է, գնալու են ու պատասխանատվություն են կրելու երկրում թե՛ կառավարման, թե՛ ունեցած կորուստների համար: Բայց մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր օր ու վայրկյան մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք ո՛չ 70 միլիոն բնակիչ ունեցող երկիր ենք, ո՛չ էլ մեր ՀՆԱ-ն հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ին: Հիմա հարց է՝ արդյո՞ք իրենց մնալը մեր պետության գոյության հաշվին չէ: Այս իշխանությունը տապալեց բոլոր ոլորտներում, նույնիսկ Արցախը՝ մեր հայրենիքը, նվիրաբերեց Ադրբեջանին: Այս ամենից զատ՝ անընդհատ պրոադրբեջանական պրոպագանդա է իրականացվում: Այս ամենից ելնելով՝ իրենց կործանարար քաղաքականությունը կարող է նաև ՀՀ-ի, որպես պետություն, կորստին հանգեցնել:

Մարտի դաշտում մեր տղաները հաղթել են, պարտվել է կառավարման օղակը, և ցավալի է, որ արտաքին քաղաքականության բացթողումների պատճառով մեր հերոսների արյան յուրաքանչյուր կաթիլը չգնահատվեց: Ներկայիս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով պրոֆեսիոնալներին, որ այս ճգնաժամային իրավիճակում, այս կոլապսի պայմաններում, զրո կառավարման համակարգում գոնե դեպի դրականն ինչ-որ քայլ կատարվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Դավաճանական և արյունալի պատերազմին մնացել էր 1 տարի 8 ամիս և 4 օր. Աշոտյան «Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված, մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք․ Ա․ Վանեցյան Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական. «168 ժամ»Կունենանք ե՛վ ՆԳ նախարար, ե՛վ ոստիկանապետ. «Հրապարակ»Երբ սուտն արդեն կախարդական փայտիկի պես մի բան է, կարևոր կերակուր․ «Փաստ»Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ. «Ժողովուրդ»Կստեղծվի ներքին գործերի նախարարություն․ «Փաստ» «Փաշինյանը բլեֆի միջոցով փորձում է ցույց տալ, թե չի վախենում ու վերահսկում է իրավիճակը»․ «Փաստ» Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ»Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթոռը․ «Փաստ»«Ազդեցությունը տևական կլինի. 2021-ին բարդ տնտեսական տարի է սպասվում». «Փաստ»Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է. «Փաստ»Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները և քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից. «Փաստ»Փաշինյանի պլան Ա-ն՝ մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է. «Հրապարակ»Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. «Փաստ» «Քանի սրանք են մեզ ներկայացնում, այդպես է լինելու բոլոր մակարդակներում. Անգամ հարևանների մոտ». Արմեն ԱշոտյանՈրևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման ՎարդանյանԼեզուների բարձրակարգ դասավանդման, մրցունակ կադրերի պատրաստման լավագույն առաջարկը «Յունիվերս» լեզվի կենտրոնի կողմիցԱրթուր Վանեցյանի ջոկատը ու մենք` 04.11.20 առավոտը Շուշիում մտնում ենք թուրքի դիվերսիոն խմբերին մաքրելու. Կարեն ՆիկոլյանՄեղրիի միջանցքը նաև խնդիր է Իրանի ազգային անվտանգության համար ԱՄՆ կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի անկախությունը. Ադամ Շիֆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխի հատվածում հրազենային վնասվածք է ունեցել. Բացառիկ մանրամասներ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի մահվան դեպքից 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասինԻրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծումԲայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը. Պետքարտուղարի թեկնածուն ուշագրավ հայտարարություն է արել ՀՀ ազգային դիլեման Արարատ Միրզոյանը նոր որոշում է ստորագրելՆիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու հուժկու չի պատասխանում Ալիևին Փորձել են ծեծել իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին. Հնչել են հայհոյանքներ. «Փաստինֆո» Փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները 91 օր անհայտ կորած համարվող զինվորը գտնվել է. հայտնի է նրա անունը Վլադիմիր Պուտինը հանդես է եկել առաջարկով Հայտնի է Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի օրը Վովա Գասպարյանը ինսուլտ է ստացել․ Վիճակը ծանր է Վրաստան մուտքի մասին Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել Զինաթափվել են, հետո՞ են գերավարվել, ովքե՞ր են զինաթափվելու հրամաններ տվել Եղանակը ՀայաստանումWarGonzo-ն և Պեգովը հրատապ տեղեկացնում են․․ ԵԽ կոշտ զգուշացումը Ռուսաստանին, Ղարաբաղի խնդրով Պուտինի դղյակի մասին տեսահոլովակն աննախադեպ արձագանք է ունեցել Մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը Ռուսաստանին հերթական անգամ ցույց են տալիս, որ չեն պատրաստվում պաշտպանել իր շահերըԱննա Հակոբյանի, Մարիամ ու Շուշան Փաշինյանի հարցով դիմել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենին ու ՆԳ նախարարին Բացառիկ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են Արարատ Օմեգա Միրզոյանն այլևս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական
Ամենադիտված