Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Այլընտրանք չունեցող հեռացման հրամայական

Վերլուծություն

Շուրջ երկուսուկես տարի առաջ հանրությունը ոչ միայն ներում էր անփորձ ու անծրագիր հեղափոխական իշխանությունների ամեն մի անօրինականություն, այլ նաև՝ աջակցում ու քաջալերում նրանց, հանդիմանում քննադատողներին, թե՝ «թողեք աշխատեն», «իրենք են հաղթել, ուրեմն հաղթողինն է ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ»։

Հիմա այսօր ինչի՞ համար պիտի ներեն Նիկոլ Փաշինյանին, ախր անգամ բարոյական հաղթանակ չտարանք, որ գոնե դրանով մխիթարվեինք։ Կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով քայքայված տնտեսություն, որ չգիտենք հիմա զարկ տանք տնտեսությա՞ն զարգացմանը, թե՞ պատերազմի հետևանքով հիմնովին ջախջախված զինտեխնիկան վերականգնենք, այն էլ՝ նոր որակի ու ավելի թանկ տեխնիկայով համալրենք, իսկ այս երկուսը համատեղելը ու կարճ ժամանակում լուծելը շատ լուրջ բեռ է մեր տնտեսության ուսերին։

ՀՀ-ում տեղի ունեցած այսքան արհավիրքից հետո պետք է ունենանք միայն մեկ գերնպատակ՝ հետևողական քայլերով հզորեցնել Հայաստանը։ Եթե հզորանանք, շանս կունենանք բարենպաստ իրավիճակի պարագայում hետ բերելու բոլոր ժամանակներում մեր կորցրածը։ Բայց կարո՞ղ ենք դա անել այս իշխանությունների օրոք։ Միանշանակ ոչ։ Ցանկացած աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական իրավիճակով կարող են մեր իշխանությունները բացատրել, թե ինչու սկսվեց պատերազմը, ու որ դրանում բոլորը մեղավոր են, բացի Փաշինյանից, բայց պետք է հաշվի նստել փաստերի հետ ու ներկայացնել հենց Փաշինյանի անձնական սխալները, ինչը հանգեցրեց պատերազմի։ Խելամիտ չէր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին կոռուպցիոներներից երեք միլիարդ դոլար է բռնագանձելու ու այդ գումարներն ուղղելու է բանակի զարգացմանը։

Փաստ է, որ մեր թշնամիներն իմացան, որ ունեն քիչ ժամանակ մեր դեմ պատերազմ սկսելու, իսկ պատրվակը տվեց դարձյալ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստան է և վերջ, ինչով ասեց, որ բանակցություններն անիմաստ են, պատրաստվում ենք պատերազմի, այն դեպքում, երբ մենք պատերազմին պատրաստ չէինք։ Եթե այս պատերազմում Թուրքիային աշխարհի հզորները կարողանային չեզոքացնել, ապա մենք կջախջախեինք Ադրբեջանին, համենայնդեպս, մեզ այդպես էին համոզել մեր երկրի ռազմաքաղական ղեկավարները, բայց այսօր, եթե անգամ Թուրքիան մի կողմ քաշվի, ապա, ակնհայտ է, որ չենք հաղթի Ադրբեջանին, ու ոչ միայն մեր կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծ կորուստների պատճառով, այլև՝ բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացման, մեր պոռոտախոսության կործանանար հետևանքների պատճառով։

Եկեք այսօր մեր երկիրը հետևողականորեն հզորացնենք, աշխարհի հետ նորմալ հարաբերվենք, լինենք հուսալի գործընկեր մեր ռազմավարական դաշնակցի համար, հարգված գործընկեր ռազմաքաղաքական ու տնտեսական այն տիրույթների անդամ երկրների համար, որոնց անդամակցում ենք, ու մի բարենպաստ օր էլ փոքր երկրին հատուկ ճկունությամբ ու մանևրականությամբ կարող ենք աշխարհի մեծերի հակասությունների արդյունքում շահած դուրս գալ։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է ժամ առաջ հեռանա Փաշինյանը։ Աշխարհը տեսել է, որ Ուինսթոն Չերչիլի քաղաքական ու դիվանագիտական ճկունության, լայնախոհության արդյունքում Մեծ Բրիտանիան հաղթանակ տարավ Երկրորդ աշխարհամարտում, բայց նրան բրիտանացի ընտրողները մերժեցին պատերազմից շատ չանցած։ Աշխարհը տեսել է, որ Երկրորդ աշխարհամարտում պարտված, բայց հետպատերազմական բաժանումների մեջ Շառլ դը Գոլի շնորհիվ հաղթանակի բարիքներից օգտված ֆրանսիացի ընտրողը տարիներ անց մերժեց լեգենդար գեներալին, ու ինչպես տեսնում ենք այդ երկրների համար ոչ մի ազգակործան բան տեղի չունեցավ դրանով, ընդհակառակը՝ հետևողականորեն զարգանում են, ի՞նչն է խանգարում, որ մեզանում էլ փոխվի Փաշինյանը, որպեսզի պարտվողի խարանը մաքրենք մեր ճակատից, ու մի տարի անց գնանք ընտրության։

Ըստ էության՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը յոթ տոկոս ձայն հավաքեց, այն էլ՝ երեք կուսակցության դաշինքով, երբ հետագայում հեղափոխության օրերին դաշինքի երկու կուսակցությունները ոչ միայն չմասնակցեցին, այլ նաև՝ դեմ դուրս եկան Փաշինյանին։ Մեկ տարի անց արդեն հաղթանակած Փաշինյանը ստացավ 70 տոկոս ձայն, հիմա չենք ուզո՞ւմ տեսնել, թե որքան ձայն կստանա Փաշինյանի ղեկավարած ուժն այս խայտառակ պարտությունից հետո։

Եթե մեր ժողովուրդը դարձյալ կվստահի Փաշինյանին, ուրեմն դա մեր հանրության կամքն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, ու մենք էլ ունենք մեր օրիենտիրը այն գնահատելու։

 

Անի Ավագյան

Pressmedia.am

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված