Covid-19-ի նոր շտամն արդեն Ռուսաստանում է Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Քաղաքացին տուգանվել է 70 հազար դրամով՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Ցավում եմ Սոնայիս զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար. Սոնա Ռուբենյանի մոր գրառումը Հադրութում ականի վրա ադրբեջանցի զինծառայողներ են պայթել Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում


Մոսկովյան հանդիպում. ի՞նչ կորցրեց Փաշինյանը

Վերլուծություն

Svpressa.ru-ն գրում է, որ Հարավային Կովկասի մեծ թվով փորձագետներ են խոստովանում, որ հունվարի 11-ին Մոսկվայում ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների արդյունքները շատ ավելի շահեկան են եղել Ադրբեջանի, քան Հայաստանի համար: Պաշտոնական Բաքուն` ստանալով դեպի Թուրքիա տրանսպորտային միջանցք ստեղծելու պոտենցիալ հնարավորություն, էլ ավելի է ամրապնդել իր աշխարհատնտեսական դիրքերը: Բանակցությունների արդյունքներն էլ ավելի են թուլացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` առանց այդ էլ երերուն վիճակը, և նրա պաշտոնանկությունն այժմ էլ ավելի է հավանական դարձել:

Հիմա միակ հարցը այն է, թե արդյո՞ք Փաշինյանի իրավահաջորդը կհամարձակվի վերանայել իր նախորդի կողմից արված զիջումները: Եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվում էր: Պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը նախապես հեռախոսազրույց էր ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և չոր արձանագրային լեզվով ասած` քննարկել «որոշ հարցեր»:

Ֆրանսիայի հայտնվելն այս եռանկյունում ամենևին էլ պատահական չէ, քանի որ Եվրոպական մայրցամաքում Երևանի լոբբիստներն ամենաուժեղ դիրքերն ունեն Փարիզում: Հարկ է հիշեցնել, որ նոյեմբերի 25-ին (Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից երկու շաբաթ անց) Ֆրանսիայի Սենատը բանաձև էր ընդունել, որը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է ճանաչել այս բանաձևը` նշելով, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը չի նպաստի խաղաղ կարգավորմանը: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի Սենատի որոշումը վրդովմունքի փոթորիկ էր առաջացրել առաջին հերթին ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում, որն արդեն իսկ չափազանց լարված հարաբերություններ ուներ պաշտոնական Փարիզի հետ:

Փաստացի թուրքական բոլոր խոշոր լրատվամիջոցները զայրույթով լեցուն հոդվածներ են տպագրել` «դատապարտելով» Ֆրանսիային: Եվ այդ առումով, ԱԳՆ-ն, անկասկած, սենատորներին ճիշտ էր մատնանշել, որ բանաձևի ընդունումը միայն յուղ կավելացնի Հարավային Կովկասի` այդ մլացող հակամարտության վրա: Իսկ Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչու: Հայկական ընդդիմությունը, որն արդեն մեկ ամիս է, ինչ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ամեն կերպ փորձում էր կանխել նրա մասնակցությունը մոսկովյան բանակցություններին: Բնականաբար, նրան ներկայացվող հիմնական մեղադրանքը ղարաբաղյան պատերազմում պարտվելն է: Փաշինյանի դեմ անդադար տեղի ունեցող բողոքի ցույցերը հասել են անգամ Մոսկվա, և մոսկովյան գագաթնաժողովի ժամանակ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ցույց` Հայաստանի դեսպանատան մոտ: Դրա մասնակիցները ևս պահանջել են վարչապետի հրաժարականը:

Ընդդիմության փաստարկների շարքին ավելացել է ևս մեկ փաստարկ առ այն, որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել Հայաստանի Սյունիքի մարզը (այսպես կոչված ՝ Զանգեզուրը), որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ պղնձամոլիբդենային հանքավայրերից մեկը՝ Քաջարանի հանքավայրը: Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո որոշ հայ ընդդիմադիրներ սկսել են ուղղակիորեն մեղադրել իշխանություններին` Զանգեզուրը «հանձնելու» ցանկության մեջ, եթե ոչ ուղղակիորեն, ապա համաձայնության գալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև իր տարածքով տրանսպորտային միջանցքի տրամադրմամբ: Լրագրողների թեթև ձեռքով այն արդեն ստացել է «Թուրանի միջանցք» անվանումը:

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները հաստատել են ընդդիմության այդ մտավախությունները: «Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները կարելի է գնահատել որպես մոսկովյան դիվանագիտության հաջողություն և որպես Երևանի և Փաշինյանի նոր նահանջ: Եթե Բաքուն գիտակցելով իր սեփական նպատակները այդ հարցում շարժվում է Մոսկվայի հետ նույն ուղղությամբ, ապա Երևանը քարշ է գալիս պոչից և ոչնչի չի կարողանում հասնել: Փաստացի Փաշինյանը «շախմատային զինվորի» դեր է խաղում, և նրան հաշվի չեն առնվում կամ հաշվի են առնվում զուտ ձևականորեն: Փաշինյանը ինչքան էլ չի ուզում դա անել, բայց պետք է հեռանա», - svpressa.ru-ին գագաթնաժողովի արդյունքներն է մեկնաբանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը:

«Թուրանի միջանցքը» (գոնե այն տեսքով, որով ներկայումս հայտնի է) ուղղակիորեն կախված կլինի Նախիջևանի երկաթուղով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մեկնարկի հետ: Այն կառուցվել է դեռ ցարական ժամանակներում Ռուսաստանը և Պարսկաստանը միացնելու համար, բայց ղարաբաղյան առաջին պատերազմից հետո գնացքները դադարել են շարժվել այդ ուղով: Եթե հաղորդակցությունը վերսկսվի, ապա ճանապարհը կկարողանա կապել Հայաստանի Սյունիքի մարզը, Ադրբեջանի կենտրոնական շրջանները, Նախիջևանի ադրբեջանական անկլավը և Իրանը: Բացի այդ, ինչպես հայտարարվել է բանակցություններից հետո, Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով ապրանքներ տեղափոխել անմիջապես Ռուսաստան: Բայց այն ամենակարևորը, ինչը չի հայտարարվել, այն է, որ Ադրբեջանը կկարողանա իր ապրանքներն ուղղակիորեն տեղափոխել Թուրքիա: Ի վերջո, արդեն նախատեսվում է Նախիջևանի երկաթգիծը երկարացնել մինչև թուրքական Կարս, որը տրանսպորտային խոշոր հանգույց է: Ցարական և խորհրդային տարիներին գնացքները Կարսից շարժվել են դեպի հայկական Գյումրի, բայց պատերազմից հետո շարժումը դադարեցվել է, հետո կառուցվել է այլընտրանքային ճանապարհ, որը Ադրբեջանից անցնում է Թուրքիա` Վրաստանի տարածքով: Նոր երթուղու ստեղծումն ակնհայտորեն ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում նույնիսկ Հայաստանին, բայց քաղաքական իմաստով դա, անշուշտ, Երևանին դնում է կախվածության մեջ, ինչը և պնդում են Փաշինյանի ընդդիմախոսները:

 

Արմեն Կարապետյան

Pressmedia.am

Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա «ArmRobotics 2021» ինքնակառավարվող ռոբոտների առաջնությունըՊատրոն Դավոյից հակահերոս կերտել չհաջողվեց Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության լուծման անհրաժեշտությանը Covid-19-ի նոր շտամն արդեն Ռուսաստանում է 16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը Քանաքեռցի «Տույը»՝ սպանությունից րոպեներ առաջ. (բացառիկ տեսանյութ) Քաղաքացին տուգանվել է 70 հազար դրամով՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Դեկտեմբերին կլինի 9 ոչ աշխատանքային օր Զովունի գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում է եղել. ճանապարհը երկկողմանի փակ է Հադրութում ականի վրա ադրբեջանցի զինծառայողներ են պայթել Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում«Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում». Ալիևը նոր հայտարարություն տարածեց Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել Մահացել է Արա Գալոյանը Զորքը հայտնվել է շրջափակման մեջ, իսկ թշնամին օղակի մեջ է վերցրել գումարտակը ԱՆ-ն՝ Covid-19-ի նոր շտամի մասինՀՀ-ի համար չինական ուղղության զարգացումը պիտի լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից.այս իշխանությունը լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է դրան, կամ բացառում.Աբրահամյան Ստեփանակերտի դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանների աշակերտները կանցնեն առկա ուսուցման,մնացած դասարաներում կշարունակվի հեռավար ուսուցումը.շրջանների դպրոցները կգործեն առկա ուսուցմամբ Պատրաստ ե՞նք այսպիսի ցավի. Արմեն Աշոտյան Երկրաշարժ է գրանցվելՈղբերգական պատահար Կապան-Քաջարան ճանապարհին. Կա վիրավորԿորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 409-ովՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելՊայթյուն Գյումրիում25-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել. մանրամասներՄահացել է Ալեքսանդր Գրադսկին Հայտնաբերվել են պատերազմում զոհված երկու զինծառայողների աճյուններըՉավուշօղլուն կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսելԼույս չի լինի Երևանի և մարզերի նշված հասցեներումԱռողջապահության նախարարը նոր հրաման է ստորագրելՀող ազատագրածը հող հանձնողի հետ չի բանավիճումԷդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի ուսուցիչների հետՄեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթըԱշխարհից նեղանալ պետք չէ. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Արմեն Աշոտյան Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման. «Փաստ»«Հրապարակ».ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջՀերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»«Հրապարակ».Ինչու են մեկ տարի անց քննարկում օրենքի բացերը կամ դրա հնարավորություններըԱր­դյո՞ք 350 մի­լի­ոն դրա­մը կապ ունի սպասվելիք ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի հետ. «Փաստ»Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր ՄարտիրոսյանՆոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքում
Ամենադիտված