«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը» «Մասունքներ, որ լուռ չեն». Պատմության թանգարանն սկսում է խորհրդանշական առցանց ցուցահանդես Սահմաններին իրավիճակը լարվում է․ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգու Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Բաքվի ատելության պուրակում ծեծում են իբր հայ զինվորների պատկերով մանեկեններին. տեսանյութ Որ փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ին Անհայտ անձը կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում. կան տուժածներ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, երեկվա համեմատ՝ ավելի լավ. Շուշան Դանիելյան Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում ու զգուշացնում Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է


Նունե Մանուկյան․ «Այս տարվա «Ռոլան» կինոփառատոնը նվիրված է հայ երեխաներին»

Մշակույթ

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը պիտի անցկացվեր 2020թ․-ի նոյեմբերին, սակայն, հասկանալի պատճառներով, հետաձգվեց և տեղի կունենա 2021թ․-ի հունվարի 11-ից 20-ը՝ առցանց ձևաչափով։ Փառատոնային ծրագիրն այս տարի ևս, չնայած նոր ձևաչափին, հագեցված է դիտարժան ու բազմաոճ ֆիլմերի ցուցադրություններով, վեբինարներով, ցուցահանդեսներով և այլ միջոցառումներով, որոնց կարելի է հետևել փառատոնի պաշտոնական կայքի (http://rolanbf.com/), փառատոնի ֆեյսբուքյան (https://www.facebook.com/ROLANIFF) և յութուբյան (https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ) պաշտոնական էջերի միջոցով։ Փառատոնի բացումը կկայանա հունվարի 11-ին, ժամը 18․00-ին։ «Ռոլանի» նախապատրաստական աշխատանքների, 2020թ․-ի փորձությունների և փառատոնի հետագա գործունեության մասին զրուցել ենք «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» կինոփառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի հետ։ 

 

-2020թ․-ը հայերիս համար ծանր ու ճակատագրական տարի էր՝ համավարակ, պատերազմ, զոհեր ու վիրավորներ, կորուստներ, տնտեսական ճգնաժամ․․․ Այս իրավիճակում, երբ հանրությունը կենտրոնացած է բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ, «Ռոլանի» կազմակերպիչները, այդուհանդերձ, կամքի ուժ գտան՝ անցկացնելու ամենամյա փառատոնը, որն անհրաժեշտ էր նախևառաջ մեր երեխաներին։ Ի՞նչ աշխատանքներ կատարեցիք անցյալ տարվա ընթացքում, և ինչո՞վ է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային կինոփառատոնը տարբերվում նախկինում ձեր կողմից անցկացված փառատոներից։ 

 

-Մեր հոբելյանական՝ 15-րդ փառատոնի ավարտից անմիջապես հետո մենք եռանդով ձեռնամուխ եղանք 16-րդի կազմակերպման աշխատանքներին։ Փառատոնը, ինչպես ամեն տարի, ծրագրվում էր անցկացնել նոյեմբերին՝ մեր մշտական գործընկերների՝ «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ։ Անցյալ տարվա մարտին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում կորոնավիրուսի համավարակն էր, փառատոնի ձևաչափն ու թեմատիկ ուղղվածությունն էլ, ըստ այդմ, փոփոխվեցին՝ համապատասխանեցվելով նոր իրավիճակին։ «Մենք կհաղթահարենք COVID-19» դարձնելով փառատոնի նոր նշանաբանը՝ մենք սկսեցինք ընդունել մրցութային ֆիլմերի հայտերը և, հունիս-հուլիս ամիսներից սկսած, այցելել մարզեր, քանի որ մեր վերջին 5 տարվա գործունեության հիմքում եղել է ապակենտրոնացումը, փառատոնի սահմանները Երևանից դուրս ընդլայնելը և միջմարզային ակտիվ կապեր ստեղծելը, որպեսզի մարզերի դպրոցականները ևս հնարավորություն ունենան ներգրավվելու մեր ծրագրերում։ Ի դեպ, փառատոնի անցկացման առցանց ձևաչափն ինքնին հեշտ կազմակերպվող գործընթաց չէ, որովհետև, ի թիվս այլ խնդիրների, ստիպված ես լինում պրոդյուսերական ընկերությունների հետ հարթել ու համաձայնեցնել նաև ֆիլմերի ցուցադրության հետ կապված խնդիրը․ ոմանք պահանջում էին, որ ֆիլմերն անպայման ցուցադրվեն կա՛մ կինոթատրոններում՝ լայն հանրության համար, կա՛մ ցուցադրվեն միայն ժյուրիի անդամների համար։ Ի վերջո, մենք կարողացանք բանակցել ու պայմանավորվել խնդրահարույց հարցերի շուրջ։ Փառատոնը ստացավ 180 ֆիլմի հայտ՝ 29 երկրից, և փառատոնային ծրագրում ընդգրկվեցին 62 ֆիլմեր՝ 15 երկրից, այդ ֆիլմերից 46-ը հնարավորություն ունեցանք առցանց ցուցադրելու։ Աշխատանքների կազմակերպման այս փուլում էինք, երբ սկսվեց պատերազմը։ Տեղի ունեցավ ամենասարսափելին, որի համեմատ անկարևոր դարձավ ամեն ինչ՝ համավարակը, մեր ծրագրերը, մեր խնդիրներն ու հույզերը։ Այս արհավիրքը մեզ նետեց մի բոլորովին այլ իրականություն, և ընդմիշտ փակվեց վարագույրը դեպի անցյալ։ Սկզբում մենք մտածում էինք փառատոնն առհասարակ չանցկացնելու մասին, սակայն հետո որոշեցինք հետագձել այն և անցկացնել 2021-ի սկզբին՝ ևս մեկ անգամ փոփոխելով փառատոնային ծրագրի ուղղվածությունը և ներառելով պատերազմի թեման։

Նոյեմբերի 10-ից հետո մեզ հույս էր պետք, պետք էր գեթ մեկ խթան, որը մեզ կվերադարձներ գործելու ունակությունը՝ գոնե հանուն մեր երեխաների, ում համար էլ, ի վերջո, ապրում ու աշխատում ենք։ Այս փառատոնը նվիրված է բոլոր հայ մանուկներին, մենք հնարավորինս փորձել ենք աշխարհին ու իրադարձություններին նայել նրանց աչքերով, ու, թերևս, հենց դա կարող է այս իրավիճակում սպեղանի դառնալ մեծահասակներիս համար։ Իհարկե, մինչ փառատոնի անցկացումը խորհրդակցեցինք դպրոցների ու բուհերի ղեկավարության, ուսուցչադասախոսական կազմի, ծնողների հետ։ Նրանք ևս փաստեցին, որ գերլարված, հաճախ նաև՝ սթրեսային հոգեվիճակում հայտնված մանուկների ու պատանիների համար դրական ազդեցություն կունենա փառատոնային ցուցադրություններին ու միջոցառումներին հետևելը։ Նրանք պիտի զգան, որ կյանքը կանգ չի առել, կյանքը շարունակվում է, պիտի հավատան, որ իրենք հաղթանակներով լի ապագա են ունենալու։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ նրանք մեծանան ոչ թե պարտվողի, այլ հաղթողի հոգեբանությամբ, լինեն իրենց երկրի տերն ու պատասխանատու քաղաքացին։ Մենք պիտի ճիշտ ուղղությամբ առաջնորդենք նրանց, որպեսզի ձևավորենք հայրենասեր, բարոյական արժեքներով ապրող սերունդ։ Հատկապես այս աղետալի պատերազմից հետո մեր անելիքը շատ է։    

 

-«Ռոլան» կինոփառատոնն ի սկզբանե առանձնացել է իր բազմակողմանի ուղղվածությամբ՝ իրականացնելով ոչ միայն մշակութային, այլ սոցիալական, առողջապահական, կրթական և այլ ծրագրեր։ Հաշվի առնելով այժմյան իրավիճակը՝ այդ ծրագրերի անհրաժեշտությունն ավելի է մեծացել։ Ի՞նչ մտադրություններ ունեք այդ կապակցությամբ։

 

-Իհարկե, շարունակելու ենք համագործակցել այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք տարիներ ի վեր եղել են մեր գործընկերը փառատոնի տարատեսակ ծրագրերն իրագործելիս։ Կցանկանայի հիշատակել հատկապես Գավառի մանկատունը, որի սաները միշտ ակտիվորեն մասնակցել են փառատոնային ծրագրին՝ որպես մրցութային ժյուրիի անդամներ։ Թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական ծրագրերին անպայման անդրադառնալու ենք փառատոնի ավարտից հետո, երբ հանգամանորեն կվերլուծենք, թե որոնք են առաջնահերթությունները, և թե ինչին կարող ենք ծառայեցնել մեր երկարամյա փորձն ու կապերը՝ ավելի նպատակային ու արդյունավետ գործելու համար։ Ինչպես գիտեք, «Ռոլան Բիկով» հիմնադրամը, Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ, 2013-ից կինոփառատոնի ծրագրում ներառել է «Պատիվ ունեմ» անվանակարգը՝ տարբեր զորամասերի զինծառայողների մասնակցությամբ։ Մենք ծրագրում ենք օգնության կարիք ունեցող զինվորներին ևս ներառել մեր սոցիալական ու առողջապահական ծրագրերում։ «Ռոլանի» կազմակերպիչները ոչ մի պահ չեն մոռանում, որ մեր զինծառայող տղաները, պատերազմի մասնակից մեր հերոսներն ընդամենը մի քանի տարի առաջ այս փառատոնի հանդիսատեսի շարքում էին։ 

 

-«Ռոլան» կինոփառատոնը տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ փառատոնի ծրագրերում ներառելով ավելի ու ավելի մեծ թվով երկրներ։ Առաջիկայում նախատեսվո՞ւմ է շարունակել այս գործընթացը, և ե՞րբ եք ծրագրում անցկացնել 17-րդ «Ռոլանը»։ 

 

-Մեր հաջորդ կինոփառատոնը, եթե անկանխատեսելի իրադարձություններ ու իրավիճակներ չլինեն, ծրագրում ենք անցկացնել 2021-ի նոյեմբերին։ Ինչ վերաբերում է ընթացիկ կինոփառատոնին, ապա այս անգամ ցուցահանդեսներին հատկացրել ենք ավելի մեծ տեղ, քան նախկինում էր։ Արդեն չորս տարի համագործակցելով «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ՝ «Ռոլանն» այս տարի, հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց «Վիշեգրադ+Հայաստան և Արևելյան Գործընկերության երկրներ. ընդլայնելով միջմշակութային երկխոսությունը COVID-19-ի պայմաններում» հատուկ ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են ֆիլմերի առցանց ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ։ Ցուցադրվելու են Վիշեգրադյան երկրներից՝ Չեխիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Լեհաստանից մեզ ուղարկված ֆիլմեր, երևանյան մի շարք կրթօջախներում արտերկրի ճանաչված մասնագետների կողմից անցկացվելու են վեբինարներ ու վարպետության դասեր, իսկ «Միասին կհաղթահարենք COVID-19» և «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթներում ներկայացված բոլոր աշխատանքները հասանելի կլինեն փառատոնի առցանց հարթակում: Ցուցահանդես-մրցույթների միջազգային ժյուրին կընտրի լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով ու մասնակցության վկայականներով: 16-րդ «Ռոլանը» կազմակերպելիս պահպանել ենք մեր ավանդական անվանակարգերը, սակայն փառատոնի հատուկ ծրագրերը մշտապես փոփոխվում ու հարստացվում են, ինչի շնորհիվ մեր անցկացրած փառատոներից ոչ մեկը նման չէ նախորդին, ամեն մեկը յուրահատուկ է։ Ուզում եմ վստահեցնել, որ «Ռոլանը», ինչպես մինչև հիմա, այնպես էլ ապագայում, փորձելու է չկորցնել ժամանակի զարկերակը և համաքայլ ընթանալ մերօրյա իրականությանն ու առկա մարտահրավերներին։ Մեր գործունեության բոլոր նորամուծությունների ու փոփոխությունների հիմքում կլինի նոր կապերի, նոր երկխոսությունների հաստատումը, ինչը անպայման կարտացոլվի փառատոնի հատուկ ծրագրերում։ 

 

զրուցեց Անուշ Բաբայանը

«Հեղափոխությունից» հիասթափվածներն առաջիկա ընտրություններում կնախընտրե՞ն «Հայրենիքը» Տեսանյութ. Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու ենԻ՞նչ է սպասվում վարկ վերցրած քաղաքացիներին Ինչու ռուսաստանցիները պետք է մոռանան Թուրքիայի մասին. Տեսանյութ ՈՒԵՖԱ-ն չի զրկի Սուպերլիգայի 5 ակումբներին եվրագավթների ընթացիկ խաղարկությունից. ESPN «Մասունքներ, որ լուռ չեն». Պատմության թանգարանն սկսում է խորհրդանշական առցանց ցուցահանդես Սահմաններին իրավիճակը լարվում է․ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգու ԱԺ պատգամավորը վստահեցնում է, որ Արցախում մինչև մայիսի 9 պետք է Նժդեհի արձանը հանեն Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա Հայտնի է կորոնավիրուսի «առաջին և վերջին» ախտանիշը Բաքվի ատելության պուրակում ծեծում են իբր հայ զինվորների պատկերով մանեկեններին. տեսանյութ Որ փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ին Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն Անհայտ անձը կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում. կան տուժածներ Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին. Էդուարդ Շարմազանով Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, երեկվա համեմատ՝ ավելի լավ. Շուշան Դանիելյան Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում ու զգուշացնում Հայաստանը խաղաղության և կայունության կարիք ունի, որի անունը ԲՀԿ է ԿԳՄՍՆ-ը կարևոր հայտարարություն է տարածել«Պոպուլիզմը ընթացքի ժամանակ». Ռուս քաղաքագետը` Հայաստանի ընդդիմության պահանջների մասինՀատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Սա առնվազն հիմարություն է. Արմեն Սարգսյանը եղել է ադրբեջանցիներից մոտ 100 մետր հեռավորության վրա ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում ենՎստահ եմ, որ հաշվեք, հաստատ մեր լուսահոգի զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ ունեք․ Մհեր Գրիգորյանի կնոջ մեկնաբանությունը Օնիկ Գասպարյան, պարոն գեներալ, բան չունե՞ք ասելու Ոստիկանապետ է ազատվել պաշտոնից. Կան նաև այլ պաշտոնանկություններ Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութում Հրապարակվեց ԱԽ նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը. Տեսանյութ Պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԳագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Հայաստանում սննդային թունավորման արդյունքում 12-ամյա երեխա է մահացել Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ՝ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների հարակից տարածքներում Հայկական Շուշիում հատուկ տեխնիկայով քանդում են հայկական շենքերը. տեսանյութ Հեռացավ «գոլդ» համարանիշով ավտոմեքենայով. Հայտնի պաշտոնյան զենքը հանձնել է հենց սրճարանում Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը. Սարգսյան Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Ռու­սաս­տա­նում ար­ձա­գան­քել են Խա­չիկ Աս­րյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը. պար­գև­ատ­րե­լու են. «Փաստ»«Փաշինյանը շուրջ երեք տարի ոչ միայն բանակի, այլև Հայաստանի պետականության ոչնչացման գործընթաց է տանում». «Փաստ»Նոր համայնքներ կմիավորվեն․ ինչ փոփոխություններ են սպասվում․ «Ժողովուրդ»Այցերի հասցեներն ընտրվում են դժվարությամբ. «Փաստ»«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«Հրապարակ»․ Եթե «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց նախագծի հարցով նախագահը չդիմի ՍԴ, ապա ընդդիմությունը կդիմի«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԾա­ռու­կյա­նի առա­ջար­կը մեծ աժի­ո­տաժ է առա­ջաց­րել. «Փաստ»Վաղը Արտակ Թովմասյանը կլինի Գյումրիում. կհանդիպի քաղաքացիների հետՏեսանյութ. Մաս 8. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել«Տելեկոմ Արմենիա» ընկերության համասեփականատեր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահ
Ամենադիտված