Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Անգիտակից Նիկոլը

Վերլուծություն

ՀՀ-ում տիրող քաղաքական գործընթացներին հետևելով՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի աթոռի շուրջ օղակն աստիճանաբար սեղմվում է: Ունենք մի իրավիճակ, երբ արդեն քանիերորդ անգամ պաշտոնական Մոսկվան հերքում է Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները Կրեմլի հասցեին` պարզապես անվանելով ստախոս, զրպարտող, սադրող ու խառնակիչ: Փաշինյանը նախկինում երբեք էլ հետաքրքիր չէր Մոսկվային, որպեսզի հավատար կամ չհավատար, իսկ հիմա ուղղակի չի վստահում: Այս անգամ Նիկոլը Մոսկվային մեղադրում է, թե առաջարկում էր Արցախի յոթ շրջանները հանձնել ոչնչի դիմաց (հիշեցնենք․, որ նախկին մեղադրանքը Շուշին հանձնելու առիթով էր):

Կրեմլին մերձ գործիչներն անթաքույց, ուղղակի արտահայտվում են, որ Փաշինյանի հրաժարականն է այս պահի ճիշտ լուծումը: Նկատում են, որ եթե Պուտինն ուղիղ չի ասում այդ, քանի որ Հայաստանն ինքնիշխան հանրապետություն է համարվում, դեռ չի նշանակում, որ չի ուզում նույնը` Փաշինյանի հեռանալը: Իսկ օղակը ոչ միայն սեղմվում է Փաշինյանի աթոռի շուրջը, ավելին` օղակից է կախված նրա իշխանությունը և քամուց ճոճվում է պարանի ծայրին: Եթե չի ընկնում, չի նշանակում, որ հանգուցյալը ողջ է, այլ ուղղակի կախաղանին տարուբերվող դիակ է: Իսկ տարուբերվելը քամուց է, ոչ թե կենդանության նշաններ ցույց տալուց: Հումանիստական քայլ է նաև՝ առողջապահական միջոցառում, որ դիակը վար բերվի կախաղանից և հանձնվի հողին: Այս հակահիգիենիկ ու սահմռկեցուցիչ տեսարանը Փաշինյանը և՛ գիտակցում է, և՛ չի գիտակցում: Գիտակցում է այնքանով, որ ուզում է շունչ տալ դիակին, չի գիտակցում, քանի որ դեռ ոչ ոքի չի հաջողվել նման հրաշք: Մի պահ ենթադրենք, որ չի գիտակցում, և այն հեքիաթային հեշտությամբ` ինչպես եկավ իշխանության, այնպես էլ մնում է նույն հեքիաթի թագավոր՝ գահին բազմած իր դղյակում: Բայց ինչպե՞ս է կառավարելու, երբ չունի մեխանիզմ ու լծակներ, կշիռ:

Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական որևէ քաշային կարգում չի տեսնում և ոչ մի երկիր: Այդպես էլ երկրի ներսում չեն տեսնում քաղաքական, հասարակական, մշակութային ու հոգևոր կառույցները: Այդ անկշռելիությամբ, որպես չշոշափվող օդ, ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը: Ինքը՝ Նիկոլն է միայն իր համար, որը քաոս է երկրի համար: Վստահաբար կարող ենք փաստել, որ իր թիմակիցների համար էլ է կյանքը դարձել անիմաստ և ժամանակը՝ անհասկանալի: Ակնհայտ է, որ մեկը, որ չի կարողանում երկրի ներսում տեղաշարժվել, չի կարողանում երկրից դուրս երևալ, ամեն տեղ թքում-մրում են` դավաճան, հողատու, հեռացի՛ր: Քայլում է ոստիկանական մի քանի շերտով օղակված, տունը պատսպարված է անվտանգության հնարավոր բոլոր միջոցներով, հսկվում է և՛ ցամաքից, և՛ օդից. նկատի ունեմ տանիքներին տեղակայված դիպուկահարներին: Այդ վիճակում հայտնվածն ինչպե՞ս է պատկերացնում իրեն հանձնված մեր երկրի վաղվա օրը` տնտեսական, առողջապահական, անվտանգության, քաղաքական և բոլոր այլ առումներով:

Լավ, ընդունենք՝ թե՛ մենք, թե՛ աշխարհը խնդրում, աղերսում է` մնա, մի գնա: Ինքը ո՞նց է մնում: Գուցե չի գիտակցում, որովհետև զգայարանները բթացա՞ծ են: Բայց փորձենք այլ կերպ, որ ուղիղ կերպն է. Նիկոլին օգտագործեց Ադրբեջանը և շպրտեց, օգտագործեց Ռուսաստանը և շպրտում է, որովհետև ոչ միայն ավելորդ է, այլև զայրացնում է:

 

Սարմեն Ավագյան

Pressmedia.am

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված