Փորձագետը բացատրել է, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանը որոշել զորավարժություններ անց կացնել Հայաստանի սահմանին
ՎերլուծությունPlanet-today.ru-ն գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ծրագրել են փետրվարի սկզբին հարձակողական զորավարժանքներ անց կացնել գրեթե անմիջապես Հայաստանի հետ սահմանին: Եվ միայն այն պատճառով, որ անցյալ տարվա նման զորավարժությունից հետո պատերազմ սկսվեց Լեռնային Ղարաբաղում, այդպիսի գործունեությունը չի կարող որոշակի վախեր չառաջացնել:
Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն դեսանտային գործողությունների, ավիահարվածների ու հարձակողական գործողությունների համատեղ փորձարկումներ: Միևնույն ժամանակ, զորավարժություններն անց են կացվելու Կարսում, և դա բավականին խորհրդանշական է, քանի որ ժամանակին այդ քաղաքը եղել է Հայաստանի մաս և կորցվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ:
Ըստ «Քաղաքական փորձագետ» հրատարակության, սյունակագիր Ռուբեն Մարգարյանի տեղանքի, ինչպես նաև վարժանքների նման ընտրությունը կարող է ընկալվել որպես սադրանք և ուժի ցուցադրում, այսինքն Ադրբեջանը մտադիր է ցույց տալ, թե ով է տարածաշրջանում ասողը: Իսկ ինչ վերաբերում է նոր պատերազմ սանձազերծելու հնարավորությանը, ապա, ըստ փորձագետի, այդպիսի հոռետեսական սցենարը առայժմ քիչ հավանական է, այդ թվում նաև այն պատճառով, որ Ալիևն արդեն իսկ բավականին հաջողություններ ունի և իմաստ չունի ռիսկի դիմել: Աշխարհաքաղաքական խնդիրների լուծման տեսակետից շատ ավելի կարևոր է կոմունիկացիաների ստեղծումը, որոնք կարող են կապել Թուրքիան և Ադրբեջանը, և հենց այդ հարցի լուծման վրա էլ կարող են ազդել այդ համատեղ զորավարժությունը:
Արմեն Սիմոնյան