Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկատվությունը, թե նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը:ախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Տարբեր լրատվամիջոցներով տարածվում է ապատեղեկատվություն, թե պաշտպանության նախարարությունը կրճատել է աշխատակիցների աշխատավարձերը։ Լուրը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, համակարգի անձնակազմի աշխատավարձի վճարումները կիրականացվեն սահմանված ժամկետներում, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (հունվար ամսվա աշխատավարձերը կվճարվեն մինչև փետրվարի 7-ը):
Ավելին՝ այստեղ