ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխի հատվածում հրազենային վնասվածք է ունեցել. Բացառիկ մանրամասներ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի մահվան դեպքից
Ուշադրության կենտրոնում2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ նրա ձեռքին հայտնաբերված ատրճանակը պատկանել է իրեն: Նշենք, որ վերջինս Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն է եղել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին քննվում է ինքնասպանության վարկածը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները քննություն են տանում բոլոր ուղղություններով: Կատարվածը հանելուկ է մահացածի հարազատների համար, քանի որ Արթուր Ապրեսյանը պարկեշտ անձնավորություն էր:
Ավելին՝ այստեղ