ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


«Ազդեցությունը տևական կլինի. 2021-ին բարդ տնտեսական տարի է սպասվում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի խոսքով, 2021 թ.-ին բարդ տնտեսական տարի է սպասվում: «Փաստ»-ը տնտեսագետի հետ զրույցում անդրադարձել է առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև տնտեսական հնարավոր հեռանկարները:

-Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ, տնտեսական ինչպիսի՞ անկում է արձանագրվել նախորդ տարում, ի՞նչ հիմնական միտումներ են ձևավորվել տնտեսության մեջ:

-ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք են 2020 թ. տնտեսական զարգացումների նախնական գնահատման համար: Առաջին հերթին, նշանակալի է եղել տնտեսական ակտիվության նվազումը: 2020 թ. 11 ամիսների տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 99,1 %, անկումը՝ 7,6 տոկոսային կետ: Էլ ավելի նշանակալի է տարբերությունը 2020 թ. հունվարի և նոյեմբերի ՏԱՑ-երի միջև՝ 16,4 տոկոսային կետ: Հետևաբար, ձևավորվել է տնտեսական ակտիվության նվազման հստակ միտում¬, ինչը խորացել է եռամսյակից եռամսյակ: Անկման գլխավոր գործոն է հանդիսացել կորոնավիրուսի համավարկը, մի կողմից էլ համաշխարհային տնտեսության, իսկ մյուս կողմից՝ ՀՀ տնտեսության մասնակի կանգը: Գործոն է նաև ներքաղաքական վիճակը: Մարտին, երբ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումներ եղան, ՏԱՑ-ը հունվարի նկատմամբ նվազեց 5 տոկոսային կետով: Այնուամենայնիվ, հետագայում այդ անկումը խորացավ: ՏԱՑ-ի անկմանը նպաստել է հատկապես շինարարության՝ 11,2, առևտրի՝ 13,5 և ծառայությունների ծավալների՝ 13,6 տոկոս անկումը: Արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 12,4 %: Հատկապես նշանակալի է եղել ներմուծման ծավալի 15,9 % անկումը: Վերոնշյալը հիմք է եզրակացնելու, որ 2020 թ. տնտեսական անկումը կարող է կազմել 7-9 %:

-Հաշվի առնելով նախորդ տարվա զարգացումները, որոնք հանգեցրին նաև մարդկային և այլ անդառնալի կորուստների, ի՞նչ է սպասվում 2021 թ.-ին, կամ, միգուցե, առաջին 6 ամիսներին:

-Համաշխարհային մասշտաբով տեղի է ունեցել առաջարկի և պահանջարկի շոկ՝ կապված համավարակի հետ: Նման դրսևորումներ նաև մեզանում են տեղ գտել: Պատերազմը նույնպես որոշակի ազդեցություն ունեցավ ՀՀ-ում պահանջարկի շոկի խորացման ուղղությամբ: Պահանջարկի շոկը որոշակիորեն դրսևորվեց առևտրի և ծառայությունների ծավալների նվազման ձևով: Պակաս նշանակություն չունեցավ նաև պատերազմի հոգեբանական ազդեցությունը: Այդ շոկն առաջիկա ամիսներին աստիճանաբար կհաղթահարվի: Առաջարկի շոկը գլոբալ մասշտաբով հանգեցրեց առաքման գլոբալ շղթաների խաթարմանը, և դրանցում սկիզբ առան հսկայական վերադասավորման գործընթացներ: Առաջիկայում որոշիչ կլինի այն, թե այս կամ այն երկրի ընկերությունները որքանո՞վ արագ կկարողանան վերադիրքավորվել ձևավորվող առաքման նոր շղթաներում ինտեգրվելու համար: Այդ տեսակետից կարևորվում են ինովացիոն տեխնոլոգիական լուծումները, որոնք Հայաստանում հազվադեպ են: Այսինքն, առաջացած հնարավորություններից օգտվելու շանսերը փոքր են: Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցության հետևանքներին, ապա դրանցից էականը մարդկային կորուստներինը կլինի: Պակաս ազդեցություն չեն ունենա տարածքային ու արտադրական բազաների և ենթակառուցվածքային կորուստները. նշանակալի կլինի Արցախի (նրանից մնացած մասի) և Հայաստանի տնտեսությունների ապաինտեգրման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հետպատերազմյան զարգացումների ազդեցությունը կլինի տևական, իսկ համավարակինը, ենթադրաբար, մինչև ամառ: Հետևաբար, 2021 թ. առաջին կիսամյակում բոլոր առումներով էական դժվարություններ են սպասվում: Այդուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում, եթե, իհարկե, ներքաղաքական իրավիճակը կայուն լինի: Անցած տարվա կորուստների բնույթը և մասշտաբներն այլընտրանք չեն թողնում. տնտեսության կառուցվածքային որակական փոփոխությունների իրականացումը, տեխնոլոգիական փոփոխությունների արագացումը¬, կառավարման և տեխնոլոգիական ինովացիաների զանգվածային կիրառումը անհրաժեշտություն են դարձել: Այդ ամենն իրականացնելու համար կպահանջվի ձևավորել «զարգացման պետություն», որը ենթադրում է որոշակի ավտորիտար տարրերի ներմուծում պետական կառավարման մեջ:

- Տարին սկսվել է ներդրումների մասին քննարկումներով: Տնտեսական բլոկի ներկայացուցիչներից ոմանք անգամ համոզված են, որ հենց հիմա կարող ենք շատ մեծ ներդրումներ բերել: Զուգահեռ՝ բիզնեսի ներկայացուցիչներից շատերը վարկերով հազիվ աշխատելու մասին են մատնանշում: Ընդհանուր առմամբ, ի՞նչ միտումներ են ձևավորվել ներդրումների առումով:

-Ներդրումների կարևորությանը մշտապես անդրադարձեր լինում են, ինչը պայմանավորված է տնտեսական զարգացման մեջ դրանց որոշիչ դերով: Հավանաբար, երբ ասվում է «ներդրումներ բերելու» մասին, ապա նկատի են ունենում օտարերկրյա ներդրումները: Այս տեսակետից միտումները մտահոգիչ են: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2020 թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալների բացարձակ փոփոխությունը եղել է բացասական. «ընդամենը ներդրումներ»՝ -85,2 մլրդ դրամ, «ուղղակի ներդրումներ»՝ -38,1 մլրդ դրամ:Օտարերկրյա ուղղակի ներդրումներից ակնկալիքները չեն կարող մեծ լինել՝ կապված գլոբալ միտումների հետ, որոնց վրա ազդեցություն ունեցավ 2020 թ.-ին սկիզբ առած համավարակը:

Առաքման գլոբալ շղթաներում տեղի ունեցող վերադասավորումները հանգեցրել են նրան, որ ներդրումները հիմնականում հոսում են դեպի այն երկրներ և ընկերություններ, որոնք ներգրավված են դրանցում: Հայաստանը նման շղթաներում ներգրավված է հիմնականում հումք մատակարարելով, ինչը նվազեցնում է ներդրումների մեծ ներհոսքի հնարավորությունը: Իրավիճակը փոխելու տեսանկյունից կարևորվում է ինովացիոն արտադրությունների զարգացումը, այդ ճանապարհով արտահանման մեջ ավելացված արժեքի բաժնեմասի մեծացումը: Առաքման գլոբալ շղթաներում միայն այդպիսի արտադրանքով ներգրավվելով՝ հնարավոր կլինի ապահովել երկրի առաջընթացը: Հետևաբար, առաջիկայում որոշիչ է դառնում ներքին ներդրումային ներուժն օգտագործելը, համախառն ներքին խնայողությունները ներդրումային ռեսուրսների վերափոխելը:

- Ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն ներդրումներ ընդունող երկրի տրանսպորտային ենթակառուցվածքները: 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին էր, որը հունվարի 11-ին, ըստ էության, ավելի հստակեցվեց: Իրականում սա կնպաստի՞ ներդրումների ներհոսքին, ՀՀ տնտեսության զարգացմանը:

-Ակնհայտ է, որ Հայաստանի նման հատկապես ծովային ելք չունեցող ցանկացած երկրի համար տրանսպորտային գործոնը կարևոր է: Կարևոր են բաց սահմանները, մոտակա նավահանգիստների մատչելիությունը: Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, չունի հաղորդակցության օպտիմալ ուղիների ընտրության հնարավորություն: Այդ ամենն ազդել է ոչ միայն առանձին արտադրատեսակների ինքնարժեքի վրա՝ դրանք դարձնելով պակաս մրցունակ, այլև պայմանավորել է երկրի տնտեսության կառուցվածքը. երբեմնի զարգացած մեքենաշինական համալիր ունեցող երկիրն ամբողջությամբ ապարդյունաբերականացվել է, ինչը սպառնալիք է դարձել ոչ միայն տնտեսական անվտանգության, այլև ազգային անվտանգության համար:

Անշուշտ, այդ վիճակը ձեռնտու է հարևան թշնամի երկրներին: Այդուհանդերձ, Հայաստանով անցնող տրանսպորտային կապերի ապաշրջափակումն առաջին հերթին հսկայական օգուտներ կբերի հենց նրանց, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային հաղորդակցությունը մեծ հեռանկարներ է բացում իրենց համար: Իհարկե, ասվում է նաև, որ Հայաստանն էլ տնտեսական մեծ օգուտներ կստանա: Այս հարցին հարկավոր է զգուշավոր մոտենալ և հաշվի առնել, թե ինչ տնտեսություններ ունեն հարևան երկրները, ինչ այլ՝ ոչ տնտեսական նպատակներ են հետապնդում նրանք: Այս առումով ուշագրավ է Ճապոնիայի փորձը: Եվրոպացի առևտրականները և միսիոներները, որոնք Պորտուգալիայից և Իսպանիայից էին, Ճապոնիայի ափեր են հասել 16-րդ դարի կեսին: Նրանք զբաղվել են ոչ միայն առևտրով, այլև քարոզել են կաթոլիկություն, ինչը սպառնալիք էր Ճապոնիայի միավորման համար:

Ճապոնիայի կառավարողները գիտակցեցին, որ եվրոպացիներն Ասիայում կտրականապես չեն ցանկանում սահմանափակվել միայն առևտրով և վաղ թե ուշ կանցնեն արևել յան երկրների բռնազավթմանը: Այդ պատճառով էլ Ճապոնիայում 1633-1639 թվականներին Տոկուգավայի սյոնգունատը (կառավարությունը) ձեռնարկեց մի շարք քայլեր. սահմանափակվեց առևտուրն այլ երկրների հետ, արգելվեց կաթոլիկ միսիոներական գործունեությունը, արտասահմանյան գրքերի ներմուծումը, օտարերկրացիների մուտքը Ճապոնիա, ճապոնական հպատակների չարտոնված մեկնումն արտասահման: Այդպիսով, Ճապոնիան ինքնամեկուսացվեց արտաքին աշխարհից: Այդ իրավիճակը տևեց 220 տարի: 1853 թ.-ին ամերիկյան նավերը, Մեթյու Փերիի հրամանատարությամբ¬, ստիպեցին մի շարք անհավասար պայմանագրերով Ճապոնիան բացել՝ Ամերիկայի (ըստ էության՝ Արևմուտքի) հետ առևտրի համար:

Եթե զուգահեռներ տանենք Հայաստանի հետ, ապա, ստացվում է, որ Արցախյան պատերազմի արդյունքում Հայաստանն արդեն 30 տարի շրջափակողները պարտադրեցին ապաշրջափակում՝ անհավասար համաձայնությունների միջոցով:Եթե Ճապոնիայի պարագայում շուկան բացելու խնդիր էր լուծվում, ապա Հայաստանի պարագայում հեռու գնացող նպատակադրումներ են արվում, որոնք սպառնալիքներ են առաջացնում մեր երկրի անվտանգության համար: Ամեն դեպքում, հարկ կլինի ձեռք բերված պայմանավորվածություններից բխող ցանկացած գործողություն կատարել այնպես, որպեսզի՝ առաջին՝ չեզոքացվեն մեր ազգային անվտանգության սպառնալիքները, երկրորդ՝ առավելագույնի հասցվեն տնտեսական օգուտները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Ամենադիտված