Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Ինչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր


Երբ սուտն արդեն կախարդական փայտիկի պես մի բան է, կարևոր կերակուր․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին հասարակության լայն շրջանակներին դեռևս անհայտ Պողոսին ասացին, որ իրեն արդեն 25 տարի անխնա թալանում են, դե, նա էլ մտածեց, որ այսպես այլևս հնարավոր չէ ապրել ու դուրս եկավ «Սերժին մեժելու»։ Եթե անկեղծ լինենք, ապա հասկանալի էլ չէր, թե Պողոսի ինչն էին թալանում, որովհետև Սերժին մերժելուց հետո պարզվեց, որ նրա ունեցվածքը չավելացավ, ավելին՝ պակասեց։ Եթե էլ ավելի անկեղծ լինենք, ապա իսկապես պետք էր Սերժին մերժել: Մենք բոլորս գիտեինք, թե ինչ խնդիրներ կային ու ինչու հասարակության մի ստվար հատված տենչում էր մերժել Սերժին։ Այստեղ, սակայն, մի նուրբ դրվագ արձանագրենք ու անցնենք առաջ։

Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին անցկացված բազմաթիվ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներն ու հետազոտությունները ցույց էին տալիս, որ հասարակությունը երկրում ամենաշատը դժգոհ էր արդարությունից։ Այո, կզարմանաք, բայց ոչ թե սոցիալական վիճակից, տնտեսությունից, ոչ թե երկրի անվտանգությունից, այլ հենց արդարությունից։ Անարդարությունն, ի դեպ, շատ հաճախ խիստ սուբյեկտիվ ընկալում ունի, թերևս ամենահեշտ ճկվող ու մանիպուլացվող դրսևորումներից է, ինչը 2018 թ.-ին շատ փայլուն խաղարկեց «հեղափոխական» թիմը։

Հիմա ըստ էության։ Նիկոլը սկսեց Գյումրիից քայլելով գալ Երևան ու հընթացս լայվով տեղեկացնել, որ Սաշիկը արագաչափերով ու կարմիր գծերով անարդար ձևով թալանում է բոլորին, ու եթե չլինի Սաշիկը, ապա տանը «դիվան քշողը» կսկսի մեքենա քշել ու լավ ապրել։ Թե ինչ պարզվեց ու ինչ եղավ հետո, իհարկե, ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Արձանագրենք՝ վերը նշածս դրվագը հեղափոխության, ինչպես հետո պարզվեց՝ սովորական իշխանափոխության ամենաառանցքային դրվագներից մեկն էր, ստի կայսրության հիմնասյուներից մեկը։ Ի դեպ, ստի կայսրության նվաճումն ու աշխարհագրության ընդլայնումը սկսվել է դեռևս 90-ականներից, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր լրագրողական գործունեությունը։

Իսկ բուն հեղափոխության գործընթացի մեկնարկը տրվեց 2016 թ.-ի Ապրիլ յան քառօրյա պատերազմից անմիջապես հետո և իր կուլմինացիային հասավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրերին։ Ապրիլ յան քառօրյա պատերազմը յուրատեսակ ատելության գեներատոր դարձավ հասարակության լայն շերտերի համար, երբ հրապարակ նետվեց ամենամեծ ստերից մեկը՝ զինվորը սոված կռվում էր բահերով։ Գիտենք, թե մեր ազգն ինչ զգայուն է բանակի, զինվորի հարցում։ Թե հետո իրականում ինչ պարզվեց, թող ասի Անդրանիկ Քոչարյանը, որը ԱԺ էր կանչել նույնիսկ Սերժ Սարգսյանին։ Բայց մի բան էլ ես իմ կողմից ասեմ՝ այն, ինչ արձանագրել է ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ էլի ո՛չ հուզիչ է, ո՛չ էլ, առավել ևս, ծիծաղելի։ Այդուհանդերձ... Երկար չկենտրոնանանք մինչհեղափոխական ստերի վրա, ամենի մասին յուրաքանչյուրը հատիկ առ հատիկ գիտի։ Անցնենք առաջ։ Հետհեղափոխական Հայաստանն առանց Սերժի էր, թերևս միայն առանց Սերժի։

Մնացած ամեն բան, ըստ էության, նույնն էր։ Հետհեղափոխական Հայաստանում սուտն արդեն կախարդական փայտիկի նման մի բան էր, կարևոր կերակուր՝ համարյա մանանա, որով պետք էր հեղափոխական էյֆորիան հասցնել խորհրդարանական ընտրությունների։ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ ամեն նախորդ սուտը ջրելու համար հարկավոր է հորինել մի ուրիշ սուտ, բայց դա պետք է լիներ ավելի մեծ, քան նախորդը, հակառակ դեպքում հպարտ քաղաքացու մոտ էյֆորիայի դոզայի դիսբալանս կառաջանար։ Նիկոլ Փաշինյանը նաև հասկանում էր, որ սուտը ավազե ամրոցի պես մի բան է, որը շուտ ու հեշտ փլվում է, սակայն նա կանգ չէր առնում։ Օրինակ՝ 44 օր մենք հաղթում էինք, գյոռբագյոռ էինք անում թշնամուն։ Մնացածը գիտեք։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հիմա կանգ չի առնում՝ դեռ շարունակում է հնարավոր բոլոր հարցերում նենգափոխել, խեղաթյուրել։

Անկեղծ ասած, այս ամենն ասացի, որպեսզի ցույց տամ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանը և յուր թիմը պաթոլոգիկ ստախոսներ են, այլ այն, որ ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ հետհեղափոխական Հայաստանում, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ հետպատերազմական Հայաստանում Նիկոլ Փաշինյանին, նրա ստերին հավատում են բյուր քաղաքացիներ՝ պաշտպանում ու արդարացնում են դրանք, գեներացնում ու տարածում են դրանք, ի վերջո քարոզում են դրանք։ Այո, ընկերներ, մեզ հետ, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր պաշտպանում ու քարոզում են փաշինյանական եղկելի ստերը, որոնք հաճախ հայրենիք, բարոյականություն և այլ արժեքներ չեն խնայում։ Սա է մեր ազգի խնդիրն այսօր։ Ազնիվ լինենք՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե եղել է պատճառ, հիմնադիր, կնքահայր..., բնորոշեք ոնց ուզում եք։

Հիմա նա դարձել է հետևանք, քանի որ ստեղծել է իր պատկերով, նմանությամբ աշխարհընկալմամբ, լեզվամտածողությամբ տասնյակ հազարների։ Նիկոլիզմը ունի հետևորդներ, նիկոլիզմն ունի քարոզիչներ, ու ամենավտանգավորը՝ նիկոլիզմը բացի նիկոլիզմից ուրիշ իզմեր չունի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս պարտված, կապիտուլացված Նիկոլ Փաշինյանը։ Ես պատասխանում եմ՝ քանի որ դեռ կա նիկոլիզմը։ Հաղթեք նիկոլիզմին՝ կհաղթեք Նիկոլին։ Սա է ամենակարճ ու անցնցում ձևերից մեկը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Կոտայքում. «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան
Ամենադիտված