Պետերբուրգի հայկական համայնք․ Ռուսաստանը մեր երկրորդ հայրենիքն է
ՎերլուծությունPolitexpert.net-ը գրում է, որ Երևանը բախվել է տնտեսական ծանր դրության հետ: Փետրվարին Ռուսաստանը բացել է իր սահմանները Հայաստանի հետ: «Վետո» կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սպասում է «աննախադեպ արտագաղթ» դեպի Ռուսաստան: «Արմենիա» ազգային կենտրոնի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի նախագահ Կարեն Մկրտչյանը «PolitExpert»-ի խմբագրությանը տված հարցազրույցում ասել է, որ ինքը լսել է նման կանխատեսումների ու վախերի մասին, բայց հույս ունի, որ այս տարի միգրացիան զանգվածային չի լինի: «Ես հիմա չէի դրամատիզացի իրավիճակը: Սկզբունքորեն, հայերի մեծ մասը միշտ էլ Ռուսաստանը համարել է իր երկրորդ հայրենիքը: Իրականում, անցյալում էլ է եղել արտագաղթ Ռուսաստան, և դա կշարունակվի: Բայց հուսով եմ, որ դա, միևնույն ժամանակ, զանգվածային և խուճապային չի լինի», - ասել է նա։ Դժվար է ասել, թե այս տարի քանի հայ է արտագաղթելու:
Հայաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանը ևս ունի իր դժվարությունները, և դժվար ժամանակներում նա հոգ է տանում իր քաղաքացիների բարեկեցության համար: «Իհարկե, կորոնավիրուսային վարակի ֆոնին տնտեսական դժվարությունները ամենուր են ամբողջ աշխարհում, և Ռուսաստանը բացառություն չէ: Եվ, այդ պատճառով, կարծում եմ, որ մարդիկ չեն գնա այնտեղ, որտեղ չգիտեն թե ինչ կա և ինչ է սպասվում իրենց», - ավելացրել է Մկրտչյանը: Այժմ Ռուսաստանում հակասություններ չկան հայկական և ադրբեջանական սփյուռքների միջև:
Ղարաբաղյան հակամարտության պատճառով առաջացած լարվածությունը դանդաղորեն թուլանում է: «Մենք, երևի, զերոյից պետք է սովորենք հարաբերություններ կառուցել: Բավական է արյունը, ատելությունը: Այս երեք տասնամյակների ընթացքում բավական բան է տեղի ունեցել: Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները և սովորենք միմյանց հետ ապրել բարիդրացիական հարաբերություններով»,- ընդգծել է Կարեն Մկրտչյանը: