Թուրքիային սպառնում է երկրի տոտալ իսլամացում
ՎերլուծությունNews-front.info-ն գրում է, որ Էրդողանը վերջերս խոսել է Թուրքիայում նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ կլինի, բայց որոշումն ինքնին միանգամայն տրամաբանական է: Վերջին տարիներին երկիրը չափազանց փոխվել է և հանգստավայրի ու շուկայի խառնուրդից վեր է ածվել մի պետության, որը իրեն համարում է նոր կայսրություն, որն ունի հստակ նպատակներ և չի վախենում արտաքին ճնշումներից: Այս փուլում դա ընդունելի է արտաքին ուժերի, հատկապես Բրիտանիայի համար: Քանի դեռ կա Ռուսաստանը, որը չի վերահսկվում Արևմուտքի կողմից, Թուրքիային կարելի է օգնել ամեն ինչով այնքան, որքան պետք է, տալ փող, զենք և նույնիսկ ատոմային ռումբ: Եվ այդ ամենը պետք է գործի բացառապես ընդդեմ Ռուսաստանի:
Ամբողջ հաշվարկն այն է, որ երբ «ռուսական հարցը» լուծվի, Թուրքիան կարելի է պայթեցնել ներքին հակասությունների, քրդական անջատողականության, աշխարհիկության հեռանկարով և այլն: Թուրքերը գոհ են դրանից, և փորձում են առավելագույնս օգտագործել այս իրավիճակը: Իհարկե, որոշ բաներ պետք կլինի զոհել: Այսպիսով, շատ հավանական է, որ նոր սահմանադրության մեջ իսլամը գրանցվի որպես պետական կրոն: Ամեն դեպքում, ամեն ինչ հենց դրան է գնում:
Այդ տեսակետից Սուրբ Սոֆիայի տաճարի վերածումը մզկիթի (որը որոշները ջանասիրաբար արդարացնում են) պարզապես փորձ էր երկրի ամբողջական իսլամացումից առաջ: Բացի դա այդ ամենը կպահանջի նոր պատերազմներ, և, ցավոք, Հայաստանը կարող է դառնալ օսմանյան նոր ագրեսիայի առաջին թիրախներից մեկը:
Անի Ավագյան