Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


«Իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե». Անելյա Գուբրյանը՝ մատուցողուհի աշխատելու, 3 տարեկանում 5000 դրամ վաստակելու և ինքնուրույն լինելու մասին

Life

Դերասանուհի Անելյա Գուբրյանն աշխատում է մանկուց: Իր առաջին աշխատավարձը նա վաստակել է ընդամենը 3 տարեկանում: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան խոսել է առաջին աշխատավարձի, 15 տարեկանում մատուցողուհի աշխատելու, մանկուց ինքնուրույն լինելու մասին:

Անելյայի խոսքով՝ առաջին անգամ աշխատավարձ է ստացել շատ փոքր տարիքում:«3 տարեկանում 5000 դրամ եմ վաստակել ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի ֆիլմերից մեկում նկարահանվելու համար: Ավելի լուրջ աշխատանք ունեցել եմ 15 տարեկանում: Այդ տարիքում ծնողներիս ասացի, որ ինքնուրույն գումար վաստակելու ցանկություն ունեմ: Սկզբում զարմացան, որովհետև միշտ ֆինանսապես ապահովված եմ եղել, բայց հետո հասկացան ու աջակցեցին ինձ: Սկսեցի աշխատել ծնողներիս ընկերներից մեկի ռեստորանում՝ որպես մատուցողուհի: Այնպիսի տեղում էի աշխատում, որ ինչ-որ չափով վերահսկողության ներքո լինեմ, որովհետև, ամեն դեպքում, 15 տարեկան էի: Տարիքս չէր երևում, գործընկերներս հաճախ էին կատակում, որ երբեմն մոռանում են՝ քանի տարեկան եմ: Ընտրեցի մատուցողի աշխատանքը, որովհետև այդ տարիքում այլ աշխատանք գտնելը բարդ էր, նաև այդ տարիքում կար անչափահասների աշխատելու որոշակի ժամանակահատված, որը խախտել չէր թույլատրվում»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ աշխատանքն ու դասերը համատեղելը հեշտ չի տրվել: «Ստացվում էր, որովհետև մեծ հաճույքով էի անում, հասկանում էի՝ ամեն օր նոր բաներ եմ սովորում և զարգանում: Ես շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել, տիրապետում էի նաև լեզուներին և կարողանում  էի զբոսաշրջիկների հետ հեշտ հաղորդակցվել: Տեսակով հարմարվող մարդ եմ, կարողանում եմ լեզու գտնել տարբեր բնավորության մարդկանց հետ: Երբ մատուցողուհի էի աշխատում, գործընկերներս ինձ շատ լավ էին վերաբերվում, ինձ ամեն ինչ սովորեցնում էին: Այդտեղ մեծ փորձ ձեռք բերեցի, հասկացա՝ ինչպե՞ս պետք է ճիշտ ծախսել գումարը, որովհետև այն դժվարությամբ էի աշխատում»,- նշեց նա:

Անելյան նկատեց, որ վաստակած գումարը ծախսել է իր, տան հետ կապված որոշ հարցեր լուծելու, եղբոր համար որևէ բան գնելու համար: «Նաև իմ մասնավոր դասերի գումարն եմ վճարել, այսինքն՝ իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե, այն չէի առանձնացնում: Աշխատելով ինձ պետքական մարդ էի զգում, ինչն ամենակարևոր զգացումներից մեկն է: Մանկուց ինքնուրույն եմ եղել, կարծում եմ՝ տան առաջնեկ երեխաները միշտ էլ ավելի ինքնուրույն են լինում, բայց աշխատելն ավելացրեց իմ ինքնուրույնությունը: Սակայն աշխատանքի միջոցով ինքնահաստատվելու կարիք երբեք չեմ ունեցել, աշխատելը բնական գործընթաց է, եթե կարող ես, ինչո՞ւ չանել: Շատերին եմ այսպես մոտիվացրել: Սկզբում իմ հասակակիցները չէին հասկանում՝ ինչո՞ւ աշխատել, եթե գումարի կարիք չունես: Հետո հասկացան, որ լավ է, երբ ծնողներից գումար չես խնդրում, այլ նույնիսկ ինքդ ես ինչ-որ հարցերում օգնում նրանց»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նաև ասաց, որ աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է: «Երբ աշխատում ես, անընդհատ ձգտում ես ավելիին, ես հիմա էլ ավելիին եմ ձգտում: Աշխատանքը նաև կյանքի դպրոց է: Աշխատելուց հետո իմ բնավորության շատ գծեր փոխել եմ, կոփվել եմ, ավելի համբերատար եմ դարձել, ուշ եմ հոգնում: Աշխատանքի հարցերով երբեք չեմ  բողոքել, նեղսրտել տանը, որովհետև եթե նեղսրտեմ, կփոխեմ աշխատանքս: Կլինի մատուցողու աշխատանք, թե՞ նկարահանումներ հեռուստասերիալում՝ պետք է զբաղվեմ այն աշխատանքով, որն ինձ հաճույք է պատճառում»,- եզրափակեց Անելյան:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված