Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Լեռնային Ղարաբաղ․ Պուտինն ու էրդողանը ձեռքները պահում են պուլսի վրա

Վերլուծություն

Regnum.ru-ն գրում է, որ ռուս-թուրքական երկխոսությունը միջազգային մասշտաբի ամենաբարձր մակարդակով աննախադեպ բնույթ է ստանում: Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը` «երկկողմ հարաբերություններում մենք հասել ենք վստահելի ընկերական երկխոսության այնպիսի մակարդակի, որ երբեմն անգամ պետք չէ նախապես ծրագրել այցերը, երբեմն դրանք կազմակերպվել են մի քանի օրվա կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում»: Ըստ նրա` «դեսպանատանը արդեն հարմարվել են նման դինամիկային, և դա հաճելի է»:

Եվ հիմա էլ հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Ըստ երկու երկրների պետությունների ղեկավարների, մամուլի ծառայությունների զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Ղարաբաղում: Իհարկե, պետք է ենթադրել, որ երկխոսությունը եղել է կոնկրետ, չնայած քննարկված թեմաների մանրամասները չեն բացահայտվել, և ամեն ինչ սահմանափակվել է ընդհանուր բառերով: Ինչպես հաղորդել է Կրեմլը` Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները նշել են Լիբիայում անցումային իշխանության ձևավորման կարևորությունը, ինչպես նաև հաստատել են իրենց նվիրվածությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ անզիջում պայքարին: Երկու կողմերից էլ «ընդգծել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման կարևորությունը»: Ճիշտ է, Թուրքիայի նախագահի աշխատակազմը որոշել է այլ որոշ մանրամասներ ներկայացնել, ինչը որոշակի ինտրիգ է ստեղծել:

Այսպիսով, թուրքական կողմը հայտարարել է, որ` «Էրդողանը հայտարարել է, որ Աղդամի համատեղ կենտրոնը հաջողությամբ է կատարում Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու և վերահսկելու խնդիրը», իսկ Կրեմլի կայքում ասվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին, որտեղ և նշվում է ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ դժվար է որոշել համատեղ կենտրոնի հատուկ խնդիրները, քանի որ սահմանային գծի մյուս կողմում ռուս խաղաղապահներն են: Եվ զարմանալի չէ, որ միջադեպեր չեն եղել: Միևնույն ժամանակ, Էրդողանն առաջարկել է անցկացնել թուրք, ռուս և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում վերականգնվող տրանսպորտային ուղիների առավել արդյունավետ օգտագործման համար:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել էր Ռուսաստանից Հայաստան և Իրան երկաթգիծ բացել Ադրբեջանի տարածքով, մասնավորապես, Նախիջևանով: Բայց մինչ այժմ որևէ շարժ չի նկատվել այդ ուղղությամբ, չնայած Թուրքիայի առևտրի նախարար Ռուխսար Պեկչանը, ելույթ ունենալով Անկարայում անցկացվող թուրք-ադրբեջանական բիզնես համաժողովում ասել է, որ «Նախիջևանի միջանցքը շատ կարևոր է իրենց համար»: Այդ կապակցությամբ Բաքուն միակողմանիորեն սկսել է աշխատանքները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղ համաձայնագրի 9-րդ կետի իրագործման ուղղությամբ: Փետրվարի 14-ին Ալիևը մասնակցել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղային գծի հիմնադրման արարողությանը: Դա այն մայրուղու մի հատված է, որն ունակ է միացնել Ադրբեջանի և Հայաստանի երկաթուղային ցանցերը, կապ ապահովել Բաքվի և Նախիջևանի միջև, ստեղծելով այսպես կոչված «Թուրանական միջանցք»-ը:

Ի դեպ, Բաքուն համապատասխան ազդանշաններն արդեն իսկ հասցեագրել է Մոսկվա, Թեհրան և Երևան՝ շեշտելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով: Բայց, միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանը մտածում է Ռուսաստան անմիջական մուտք ստեղծելու մեկ այլ հեռանկարի մասին: Փետրվարի սկզբին Աբխազիայի խորհրդարանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հաստատելով իր պատրաստակամությունը Սև ծովի ափով երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելու հարցով: Այդ առումով, փորձագետները պնդում են, որ եթե աբխազական հատվածի երկաթուղու օգտագործման բանակցություններում առաջխաղացում լինի, ենթադրաբար, կտրուկ կնվազի Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրությունը նախիջևանյան նախագծի նկատմամբ, չնայած դժվար թե Մոսկվան պատրաստ լինի խախտել պայմանագրի կետերից մեկը: Առայժմ ընթանում է չհայտարարված յուրատեսակ սակարկություն:

Ըստ Թուրքական Hürriyet-ի, կան նշաններ, որ Անկարան սկսում է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման երկու հիմնական հարցեր, որոնք «պետք է զուգահեռ ընթանան միմյանց հետ, այլ ոչ թե միասին», որպեսզի «այդ հարցերից յուրաքանչյուրում առաջընթաց գրանցվի»: Ինչո՞ւ։ Թուրք փորձագետները նշում են հետևյալ պատճառները, որոնք, նրանց կարծիքով, կարող են որոշիչ համարվել: Առաջին հերթին Թուրքիան, վերականգնելով հարաբերությունները Հայաստանի հետ, ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Անդրկովկասում, որն այսօր համարում է անբավարար:

Երկրորդ հերթին, Անկարայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկվում է ներքաղաքական ժողովրդավարացման գործընթացների տեսքով իր տարածքում բնակվող քրդական և ոչ միայն քրդական ծագմամբ քաղաքացիների հետ պատմական հասարակական համաձայնության հասնելու համատեքստում: Այդ առումով չի կարելի բացառել, որ առաջիկայում Անկարայի և Երևանի միջև կսկսվեն բաց կամ փակ շփումներ կապերի կարգավորման գործընթացը վերակենդանացնելու և Ցյուրիխյան արձանագրությունները օրակարգ վերադարձնելու համար: Այնպես որ, Էրդողանը, համաձայնեցնելով իր ջանքերը Ալիևի հետ, մինչ հիմա իրականացնում է քաղաքական զոնդաժ միայն ռուսական ուղղությամբ: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա ավելի շուտ ելնում է երկու երկրների շահերից բխող այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից: Արդյո՞ք կպահպանվի նման իրավիճակը, շուտով հայտնի կդառնա:

 

Աննա Սիմոնյան

Pressmedia.am

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. Մաթևոսյան
Ամենադիտված