Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Իշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվում Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Սուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է


«Վատ մեկնաբանությունները քիչ են, բայց ինձ էլ հայհոյանքներ, կոտրող խոսքեր գրում են». տիկտոկեր Ջուլիաննան՝ 1 գովազդի համար 200.000 դրամ վաստակելու և շուտով ԱՄՆ տեղափոխվելու մասին

Life

Տիկ-տոկից լսարանին հայտնի դարձած 21-ամյա Ջուլիաննա Հարությունյանը հավելվածում 160.000-ից ավելի հետևորդ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է հետևորդներ ավելացնելու իր տարբերակի, Տիկ-տոկում հայկական պարեր մատուցելու և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալու իր երազանքի մասին:

Ջուլիաննան ասաց, որ Տիկ-տոկի իր էջը բացել է 2016 թվականին: «Մայրս ժամանակ առ ժամանակ փակում էր էջս, որովհետև այն խանգարում էր դասերիս: Միայն 2018 թվականից հետո սկսեցի տեսանյութեր նկարահանել ու ակտիվ տեղադրել իմ էջում: Սկզբում կոնտենտս հումորային և պարային էր, հետևում էի հայտնի տիկտոկերներին, որպեսզի թրենդային տեսանյութեր նկարահանեմ: Հատկապես հետևորդների աճ նկատեցի, երբ սկսեցի խոսակցական տեսանյութեր տեղադրել Տիկ-տոկում, իմ խոսակցական ոճն առաջինն էր, նման ոճ Տիկ-տոկում չէր եղել: Ես հետևորդներիս անվանում եմ «мои персики», «мои абрикосики», «мои кебабики» և այնպես եմ անում, որ մարդիկ հետաքրքրությամբ դիտեն ինձ: Նման ձևով խոսելուց առաջ ունեի 40-50.000 հետևորդ, հետո թիվն արագ ավելացավ»,- նշեց նա:

Տիկտոկերը հայտնի է նաև պարային տեսանյութերով։ Նա պատմեց, որ մասնագիտությամբ բալետի պարուհի է, պարում է 3 տարեկանից:

«Ավարտել եմ Երևանի պարարվեստի պետական քոլեջը, բայց վնասվածքի պատճառով այլևս չեմ կարող բալետ պարել: Պարում եմ նաև հայկական և վրացական ժողովրդական պարեր: Վերջին ամիսներին որոշեցի Տիկ-տոկում ցույց տալ հայկական պարերը, աշխարհին գեղեցիկ մատուցել մեր մշակույթը, ինչն այնքան էլ հեշտ չէ: Ընկերուհուս հետ երկար մտածում ենք՝ ի՞նչ պար բեմադրել, ո՞ր երաժշտությունն ընտրել, իսկ դա բավականին ժամանակատար գործընթաց է: Հատկապես երաժշտության ընտրությունը բարդ է, այն պետք է հասնի մարդկանց հոգիներին, որպեսզի նույնիսկ օտարազգին դիտի տեսանյութը: Այդ տեսանյութերի դիտումներն ավելի քիչ են, քան հումորային տեսանյութերինը, նորմալ տեսանյութերը քչերին են դուր գալիս: Մարդիկ չեն ուզում զարգանալ կամ նրանց հետաքրքիր չէ, չգիտեմ, բայց ես աշխատում եմ մակարդակով տեսանյութեր դիտող լսարանի համար, թեև նկարահանում եմ նաև հումորային, թեթև տեսանյութեր, որպեսզի լսարանս ակտիվ պահեմ»,- անկեղծացավ տիկտոկերը։

Ըստ Ջուլիաննայի՝ ի սկզբանե իր նպատակը Տիկ-տոկի միջոցով գումար աշխատելը չի եղել, ուղղակի հետաքրքրության համար տեսանյութեր է նկարահանել, սակայն հիմա նաև գումար է աշխատում։

«Երբ հետևորդներս ավելացան, Տիկ-տոկը նաև աշխատանք դարձավ: Հայաստանում բլոգինգը լուրջ չի ընդունվում, Տիկ-տոկը լուրջ ընկալելու համար մարդկանց տարիներ են հարկավոր, բայց եթե հավելվածի միջոցով կարողանում ես գումար վաստակել, այն չի կարող լուրջ չլինել: Հաճելի է, երբ գումար ես վաստակում քո սիրած աշխատանքի շնորհիվ: Գովազդներ եմ անում, իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում, թեև մայրս երբեմն օգնում է: Եղել է, որ մեկ գովազդի համար 200.000 դրամ եմ վաստակել, գովազդի գինը կախված է հետևորդների քանակից: Կարող է ամսական 15 գովազդ լինել, կարող է նաև չլինել, հաստատուն թիվ չկա: Վաստակածս գումարը, հաճախ, ներդնում եմ աշխատանքիս մեջ կամ նվերներ եմ գնում»,- ասաց նա:

Խոսելով վատ մեկնաբանությունների և քննադատությունների մասին՝ Ջուլիաննան ասաց. «Իմ էջում վատ մեկնաբանությունները քիչ են, թեև սկզբնական շրջանում դրանցից ինձ վատ էի զգում, չէի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ բացասական մեկնաբանություններ գրում, չէ՞ որ ես ոչ մի վատ բան չեմ անում: Ինձ հայհոյանքներ, կոտրող խոսքեր են գրում, որոնք ջնջում եմ, որպեսզի չտեսնեմ: Հիմա չեմ նեղսրտում, հասկացել եմ՝ ինչ էլ անես, դժգոհ մարդիկ կգտնվեն: Հիմա վատ մեկնաբանություններն ինձ ընդհանրապես չեն հուզում, համացանց է, այդպիսի մեկնաբանություններ գրողներն իրենց չեն կարող խոսքերի համար պատասխանատվություն կրել»:

Ջուլիաննան նաև հավելեց, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Նպատակներս կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ընտանիքով պատրաստվում ենք տեղափոխվել: Հայաստանում որպես դերասանուհի հանդես գալու առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ, որովհետև այստեղ երկար չեմ մնալու: Ամենամեծ երազանքս ԱՄՆ-ում ապրելն է եղել, որը հիմա նպատակի է վերածվել, և ես իրագործում եմ այն: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կմեկնեմ»,- եզրափակեց նա:

 
Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից
Ամենադիտված