Ռուսաստանից պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի «իսկանդերի» վերաբերյալ խոսքերի համար
Ուշադրության կենտրոնումՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը կարծում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է հանձնաժողով ստեղծեն, որը գնահատական կտա «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին:
Daily Storm-ի հետ զրույցում ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը կարծիք է հայտնել, որ Փաշինյանն այդ հայտարարությամբ ցանկացել է ընդգծել իր անմեղ լինելը՝ կապված հակամարտության արդյունքի հետ:
Նրա խոսքերով, Փաշինյանը պետք է ներողություն խնդրի․ «Անկասկած Փաշինյանը պետք է մեղավորներ փնտրի: Սակայն նման հայտարարություններից հետո պետք է անհապաղ հանձնաժողով ստեղծել, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նման խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ