Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Պարտվածի սինդրոմը․ ինչու՞ է Հայաստանում ծաղկում հակասեմիտիզմը

Վերլուծություն

Detaly.co.il-ը գրում է, որ Երևանում վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ են պղծել Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանը։ Ի՞նչ է տեղի ունենում այդ երկրում։ Ինչու՞ է գլուխ բարձրացրել հակասեմիտիզմը։ Հայաստանը 30 տարի աճեցրել է Առաջին ղարաբաղյան պատերազմում կրած հաղթանակը և գտնվել սեփական անպարտելիության խաբկանքների ներքո։ Հենց այդ պատճառով էլ ներկայիս կրած պարտությունը հասարակության համար շոկային է և լրիվ անսպասելի։ Չկարողանալով հասկանալ և ընդունել թշնամու ռազմական, տեխնոլոգիական առավելությունները և, որոշ առումներով, նաև սեփական պետության վարչական ձախողումը ուժեղ, հարուստ և զարգացած թշնամու հետ դիմակայության մեջ, ներկայումս հայ հասարակությունը ինտենսիվորեն փնտրում է ներքին և արտաքին թշնամիներ: Ընդ որում, այդ ջախջախիչ պարտության պատճառների հուսադրող բացատրություն, առաջին հերթին, գտնում են արտաքին միջամտության մեջ:

Դավաճանության գաղափարը ևս ակտիվորեն քննարկվում է քաղաքական էլիտայի շրջանակներում: Արդյունքում շատ հայեր պատերազմում իրենց պարտության հիմնական պատճառներից մեկը համարում են Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող բարձր տեխնոլոգիական զենքերը: Հոգեբանորեն պարտության բուն փաստը հասարակության համար ավելի հեշտ է ընդունել միայն ստոր թշնամու ձեռք բերած իսրայելական «գերզենքերով», որը կարողացել է կոտրել խիզախ հայ զինվորների Արցախի հերոսական պաշտպանությունը: Չճանաչված Արցախի նախագահը կոպիտ հայտարարել է, որ Իսրայելն է մեղավոր տարածաշրջանում «հայկական նոր ցեղասպանության» համար: Հենց այդ ենթատեքստն է հանգեցրել Հայաստանում հակասեմիտական տրամադրությունների աճին: Իսկ տեղի հրեական համայնքը, ինչպես հաճախ է պատահում, Հայաստանում դիտվում է արտաքին քաղաքականության պրիզմայով: Միջազգային սոցիոլոգիական հետազոտությունները առանց այդ էլ, համեմատած հարևանների հետ, արձանագրել են հակասեմիտիզմի տարածման բարձր մակարդակ Հայաստանում։ Բացի դա, վերջին տարիների Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցությունը առավել էր վատթարացրել իրավիճակը։ Իսկ ներկայումս էլ կապված վերջին պատերազմի արդյունքների հետ առաջացել է բացասական զգացմունքների ժայթքման նոր ֆոն։ Դեռ պատերազմի երկրորդ օրն էր առաջին անգամ պղծվել Հոլոքոստի զոհերի հուշարձանը։ Ավելի ուշ փորձ էր արվել կրակի մատնել այն, իսկ պղծման ամենավերջին գործողությունը առավելագույնս է ցույց տվել հրեաներին ներկայացվող մեղադրանքները․ հուշարձանին գրվել է, որ «ձեր ձեռքերը արյան մեջ են» և նշվել է այն սպառազինությունը, որը Իսրայելն է մատակարարել Ադրբեջանին։

Ներկայումս հայաստանի հրեական համայնքը նշում է, որ իր շուրջը զգում է լարվածություն, չնայած առայժմ ոչինչ տեղի չի ունեցել։ Բացի այդ ամենը, Հայաստանում ակտիվորեն փնտրում են ներքին թշնամիների։ Դա կարելի է հասկանալ վերջին տարիներին երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացների համատեքստում։ 2018 թվականին Հայաստանում զանգվածային բողոքի ցույցերը իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը վճռական էր իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ: Քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն ներգրավվել էր բարեփոխումների գործընթացին ոգեշնչված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի հույսերից: Բայց պատերազմում պարտությունը փոխել է ամեն ինչ: Բնակչության ճնշող մեծամասնությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և քաղաքական ակտիվիստները հիասթափված են գործող կառավարությունից (չնայած երբեմն տարբեր պատճառներով): Փաշինյանի կողմից «նոյեմբերյան հայտարարությունը» ստորագրելը համարվել է կապիտուլյացիա: Դրանից հետո առաջին շաբաթներին կառավարությունը դատապարտված էր թվում, բայց ներկայումս Փաշինյանի մոտալուտ հեռանալու հավանականությունը փոքր-ինչ նվազել է, չնայած նա գիտակցում է, որ կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը բնակչության աչքում:

Չնայած զանգվածների հիասթափությանը, Փաշինյանի իշխանությունը պահելը պայմանավորված է երկու հիմնական գործոններով: Նախ, Հայաստանում իրավաբանորեն դժվար է հեռացնել ներկայիս պետության ղեկավարին: Արտահերթ ընտրությունները հնարավոր են եթե վարչապետը կամավոր հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չկարողանա հաստատել նրա փոխարինողի թեկնածությունը։ Երկրորդ հերթին չկա այլ ընդդիմություն բացի «նախկիններից», իսկ հայերի մեծամասնությունը նրանց իշխանության վերադառնալը չի համարում քաղաքական ճգնաժամից դուրս գալու ընդունելի ելք: Այսպիսով, եթե ընդդիմության հիմնական խնդիրը հենց ընդդիմության բնույթն է, ապա իշխող կուսակցության հիմնական խնդիրը ուժեղ առաջնորդների բացակայությունն է, բացի անձամբ Նիկոլ Փաշինյանից: Իսկ նրա համար դա ոչ միայն քաղաքական գոյատևման, այլ ազատության և ապագա ճակատագրի համար պայքար է, ինչը նրան ստիպում է պահպանել իշխանությունը: Միևնույն ժամանակ, ինչպես փորձագետների, այնպես էլ մարդկանց շրջանում գերակշռում է այն կարծիքը, որ ապագա վարչապետի թեկնածությունը համակարգվելու է Մոսկվայում, և քվեարկությունը դառնալու է ձևականություն: Այն համոզմունքը, որ երկրի հաջորդ ղեկավարը պետք է գոհացնի Կրեմլին, բառացիորեն գերակշռում է հասարակության մեջ: Ներկայումս հայաստանյան ընդդիմության մեջ գերակշռում է այն կարծիքը, որ առասպելական «հավաքական Արևմուտքն» է գժտեցրել Հայաստանին Ռուսաստանի հետ, և տեղի քաղաքացիական հասարակությունը, որը աջակցել է Փաշինյանին, դարձել է «քավության նոխազ»: Շրջանառվում են թեզեր նենգ «Սորոսի» կործանարար գործունեության մասին: Այն կարծիքն է, որ հենց նրանց գործունեությունն է իբր Ռուսաստանին հեռացրեց Հայաստանից, ինչն էլ հանգեցրել է պատերազմական աղետի: Իսկ Ջորջ Սորոսի և իր «ազդեցության գործակալների» հասցեին ուղղված քննադատությունը հեշտությամբ է ստանում հակասեմիտական երանգ: Հայ հասարակությունը ճնշված է, ցնցված, հիասթափված, հակված է թշնամիներ որոնել ու պատրաստ է Ռուսաստանին լիակատար ենթարկվել: Այդ համատեքստը ծայրաստիճան բարենպաստ է «վհուկների որսի» համար, ինչը գրեթե անխուսափելի է հնարավոր իշխանափոխությունից հետո: Նման մթնոլորտում հայ հրեաները կարող են ուժեղ ճնշման ենթարկվել:


Սուրեն Սիմոնյան

Pressmedia.am

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենադիտված