Կառավարության գործողությունները իրավիճակն ավելի են սրում
ՎերլուծությունՀայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Այս հայտարարությունից հետո Վարչապետ Փաշինյանն այդ պահանջը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ եւ իր համախոհներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում։
Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։ Հարցին, թե որքանով է իրավաչափ այն, որ կառավարությունը աշխատելու փոխարեն շարունակում է փողոցային պայքարը, իրավապաշտպանը պատասխանել է․«Դա իրենց բնավորությունն է, որոշ գործողություններ պետք է անեն և ցայտնոտի մեջ են։ Ցայտնոտի մեջ դժվար է ճիշտ որոշումներ կայացնելը, ժամանակը սեխմում է, իրավիճակը սրվում է, ժամ առ ժամ փոփոխություններ են լինելու ու քանի որ ձեռքերը ծալած նստել չեն կարող պետք է ինչ-որ գործողությունների գնալ, իսկ այդ գործողությունները իրավիճակը ավելի է սրում։ Սա է կոնֆլիկտի տրամաբանությունը»։
Գայանե Սիմոնյան
Pressmedia.am