«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)


«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մի ստվար հատվածի բոլոր թերությունների և արատների հավաքական մարմնավորումն է։ Հաճախ եմ ասում՝ պետք չէ մարդկանց մեղադրել Նիկոլին պաշտպանելու կամ սատարելու համար։ Այդ մարդիկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց... և վերջ: Վերջ, ընկերնե՛ր, թե չէ... «գիտահետազոտական, միտահետազոտական»։

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության լակմուսի թուղթն է։ Եթե նա չլիներ, մենք ո՞նց էինք իմանալու, որ մեզ հետ նույն օդն են շնչում մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլի հետ, որ Շուշին ու Շուռնուխը ադրբեջանական են, որ Նիկոլն ինչ արել և անում է, լավ է անում ու ճիշտ։ Ես այս շարքը կարող եմ ժամերով թվարկել, վստահ եմ՝ դուք նույնպես։ Բայց, լավ, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է՝ վաղը, մյուս օրը, մեկ ամսից։ Նա գնալու է ու իր հետ ոչ մեկին չի տանելու, մենակ է գնալու։ Իսկ ի՞նչ են անելու այս մարդիկ, ո՞նց են ապրելու զոհված լույս տղերքի հարազատների կողքին։ Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչ են ասելու դպրոցից տուն եկած իրենց երեխաներին, թոռներին, երբ երեխան կհարցնի՝ պապիկ, ի՞նչ է եղել 2018-2021 թվականներին, ի՞նչ են պատմելու։

Ասելու են, որ կար ՀՀ վարչապետի աթոռը թյուրիմացաբար զբաղեցնող մի անհավասարակշիռ անձ, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, կորցրեց մեր հայրենիքի 25 տոկոսը, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղեց, կապիտուլացվեց, քայքայեց տնտեսությունը, բայց դա հեչ կապ չուներ, նա մեզ համար մնում էր Հիսուսից հետո երկրորդ մարդը երկրի վրա, ու մենք շարունակում էինք երկրպագել նրան, իսկ նա շարունակում էր սիրել մեզ, խոնարհվել մեր առաջ, հպարտանալ մեզանով։ Սա՞ են պատմելու։ Դե, ուրիշ բան դժվար գտնվի պատմելու։ Ի դեպ, նկատե՞լ էիք՝ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ասել «կախարդական» բառերը` սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականը պահանջելու օրը, երբ մի քանի հազար կողմնակիցներով երթ էր անում, հանկարծ նորից հիշեց, որ սիրում է բոլորին։ Բայց վայրկյաններ անց նա իր իրական դեմքը ցույց տվեց, երբ իրեն չսատարող քաղաքացուն երթի շարքերից սպառնաց, թե «քո հետևից կգան»:

Այ, սա է իսկական Նիկոլը. արտաքուստ նա ասում է, որ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որ բոլորն ունեն քննադատելու իրավունք, որ սիրում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կողմում են, բայց իրականում հիստերիայի մեջ է ընկնում նույնիսկ ամենափոքր հակադրումից: Նրա ուշքն ու միտքը նույնիսկ մի թեթև իրեն հակառակվողներին պատժելն է, նա էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա ինքը կդնի մատը: Ու միշտ է այդպես եղել. Նիկոլը բարձրաձայն ասել է այլ բան, իսկ թիկունքում «խաչել է մատները»: Ինչ վերաբերում է Նիկոլի «աջակցության» երթին։

Անկեղծ տարակուսած եմ բոլոր այն կարծիքների համար, թե՝ բա, տեսա՞ք՝ դեռ ինչքան մարդ կա Նիկոլին սատարող։ Տեսանք, և ի՞նչ։ Թող լինեն 5000, 15000, թեկուզ 50000։ Դրանից ինչ-որ բան է փոխվո՞ւմ։ Առավել ևս, երբ դրանց մի զգալի մասը կա՛մ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, կա՛մ հենց պարտականությունները կատարող ոստիկաններ, կա՛մ պետական ծառայողներ, որոնց բերել էին հրապարակ: Լավ, մի քիչ է «տիգրովկա» հագուստով իրական կողմնակիցներ: Ի դեպ, նույնիսկ շունչը փչած իշխանություններն են «կողմնակիցներ» ունենում՝ գոնե պետական ապարատում աշխատողների շրջանակներում։ Եռաբլուր արշավանքից հետո սա Նիկոլի երկրորդ «հայտնությունն» էր հանրության մեջ հազարավոր ոստիկանների եռաշերտ շղթայի ներքո։

Նա ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, նա չի հանգստանալու ոչ մի վայրկյան, «ոտքը տեղ բռնելուց» հետո, եթե հաղթահարի բանակի արգելքը, ապա, այո՛, նա գնալու է ոչ միայն իրեն չերկրպագող քաղաքացու հետևից, այլև բանակի հետևից, բոլորի հետևից։ Նա սառնասիրտ մոլագարի նման գլխատելու է հայոց բանակը՝ խփելով պետականության վախճանի վերջին մեխը։ Իսկ զուգահեռ իրականությունում Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խոր անհանգստություն հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների վերաբերյալ։ Աստված բարին անի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի
Ամենադիտված