Կարևոր մի իրողություն կա, որը յուրաքանչյուրը պետք է լավ հասկանա
Ուշադրության կենտրոնումՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կարևոր մի իրողություն կա, որը յուրաքանչյուրը պետք է լավ հասկանա: Այն, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացառապես մի լուծում ունի` կա´մ դավաճան Նիկոլը պետք է գնա, կա´մ Բանակը կազմաքանդվի: Իշխանությունները հենց այս խնդիրն են հիմա փորձում լղոզել: Կեղծ թեզեր են շրջանառում, իբրև հարցը միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մեջ է, որն էլ իբրև թե մարտի 9-ին լուծված կլինի: Բայց, նախ ուզում եմ վստահ ասել, որ մարտի 9-ը կեղծ ժամկետ է և դրանից հետո էլ ու դեռ շատ երկար ժամանակ Օնիկ Գասպարյանը մնալու է Հայոց Բանակի հրամանատար: Երկրորդ ու ամենակարևորը` խնդիրը Օնիկ Գասպարյանի անձը չէ: Ողջ Բանակն է դավաճան իշխանության հեռացման պահանջ դրել և սա է ներկայիս ճգնաժամի անկյունաքարը:
Ավելին՝ այստեղ