Լարված են ԱԳՆ-Փաշինյան հարաբերությունները․Փաշինյանը գոռգոռոցով հայտարարել է․ «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում:
Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցել էին, որ դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Նախատեսվում էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ։ Սակայն իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպիսով, մեր աղբյուրները փոխանցում են, որ նշյալի մասին տեղեկանալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախատեսում է լուրջ փոփոխություններ իրականացնել դեսպանների շարքերում։ Խոսքը մոտ 10 դեսպանի փոփոխության մասին է։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դեսպանների կողմից նման վարքագծի դրսևորումը, և գոռգոռոցով հայտարարել է, թե «բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան, թե ով է երկրի իրական ղեկավարը»։
Առավել մանրամասն՝ այստեղ