«Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակ Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է


Ռուսաստանի ինչի՞ն է պետք երկրորդ ռազմաբազան Հայաստանում

Վերլուծություն
Iarex.ru-ն գրում է, որ արդեն հիմա կարելի է լսել Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ, որ նա Հայաստանին չի օգնել, և անհրաժեշտ է փնտրել Ռուսաստանի հետ համագործակցության այլընտրանք:
 
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր կուսակցություններն ընտրել են նախընտրական քարոզարշավի ամենաարդյունավետ մարտավարությունը: Նրանք անընդհատ խոսում են երկրի անվտանգության մասին: Եվ հենց անվտանգությունն է ներկայումս Հայաստանի համար առավել հրատապ խնդիրը: Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից և Ադրբեջանի հետ սահմանների հարկադիր գծանշումից հետո, որը ազդել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև հենց Հայաստանի տարածքի վրա, անվտանգության հարցը առաջնային է և առաջնային է անգամ այնպիսի խնդիրներից, ինչպիսին է օրինակ կորոնավիրուսի մոլեգնող երրորդ ալիքը:
 
Մարտի 26-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «հետպատերազմյան պայմաններում, երբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները վտանգված են, իսկ Ռուսաստանն իրականում դարձել է Արցախի անվտանգության երաշխավորը, անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները»... «Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու համար և շատ շուտով դրա մանրամասն նախագիծը կներկայացվի», - ասել է նա` ավելացնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի իրենց մշակած նախագիծը:
 
Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմության մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ ևս խոսել էր անվտանգության նոր համաձայնագրի անհրաժեշտության մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկել է ստորագրել նոր համաձայնագիր, որը պարունակում է Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի ստեղծման մասին կետ: Կուսակցությունը կարծում է, որ նոր բազայի գտնվելու վայրը պետք է լինի Սյունիքի մարզը, որը սահմանակից է Ադրբեջանին: Նրանց կարծիքով նոր ռազմաբազան կդառնա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության երաշխավորը:
 
Այժմյան ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում: Նրա տեղակայումը 2010 թվականին երկարաձգվել է մինչև 2044 թվականը: Ռուսաստանը օգտագործում է նաև Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանը: Բայց դժվար է պատկերացնել, որ ընդդիմության նախաձեռնությանը կաջակցեն գործող իշխանությունները: Արտաքին քաղաքականության մեջ, հազվադեպ բացառություններով, ընդդիմության և իշխանությունների շահերը չեն համընկնում: Ավելին, ընդդիմությունից իշխանության անցումը արմատապես փոխում է քաղաքական գործիչների դիրքորոշումները: Մյուս կողմից, այն պայմանները, որում գտնվում է Հայաստանը, իսկապես հուշում են, որ առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն նոր համաձայնագրով, որը հաշվի կառնի պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված բոլոր նոր պայմաններն ու սահմանները։
 
Այնուամենայնիվ, հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Ռուսաստանին պետք է երկրորդ ռազմաբազա, և արդյո՞ք նրան պետք է նոր ռազմաքաղաքական համաձայնագիր, որը ցանկացած պահի կարող է դառնալ մեղադրանքների մեկ այլ փաստարկ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Հայաստանի համար. օրինակ «Ռուսաստանը մեզ չօգնեց, չնայած այստեղ արդեն ունի երկու ռազմաբազա»: Պետք չէ նաև մոռանալ, որ մինչ այժմ Հայաստանում մարդիկ բողոքում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից` նրան համարելով Ղարաբաղում կրած պարտության գլխավոր մեղավորը: Բայց դա շուտով կարող է փոխվել, և ժողովուրդը կարող է պարտության մեջ ավելի ազդեցիկ մեղավոր փնտրել: Անգամ հիմա արդեն կարելի է լսել Ռուսաստանին ուղղված մեղադրանքներ, որ նա չի օգնել Հայաստանին և որ անհրաժեշտ է փնտրել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության այլընտրանք:
 
Իշխանություններին սատարող ուժերը և առանձին քաղաքագետներ ու փորձագետներ նախանձելի հետևողականությամբ համեմատում են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանագիրը Խորհրդային Միության քեմալական Թուրքիայի հետ կնքած մոսկովյան պայմանագրի հետ, համաձայն որի նախկին Ռուսաստանի կայսրության հայաբնակ տարածքներ Կարսը, Արդահանը և Սուրմալուի տարածաշրջանը Արարատ լեռան հետ անցել են թուրքերին, իսկ փոխարենը Թուրքիան Բաթումը զիջել է Խորհրդային Վրաստանին ...
 
Այսօր, Ռուսաստանի մեղքի մասին վարկածի կողմնակիցների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի տարածքները, որոնք առանց կռվի տրվել են Ադրբեջան, փոխանցվել են Բաքվին ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման դիմաց: Եվ եթե դրան գումարենք պատերազմի տարիներին օգտագործված ռուսական զենքի արդյունավետությունը կասկածի տակ դնելու Հայաստանի իշխանությունների փորձերը, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը չպետք է ներգրավվի ոչ որևէ նոր ռազմաքաղաքական համաձայնագրի կնքման գործին, և ոչ էլ երկրորդ նոր ռազմաբազա ստեղծի:


Անի Սիմոնյան

Pressmedia.am
 
 
«Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Լույս չի լինելու Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է կանգնեցրել Տավուշ մեկնող մեքենաներին Նրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպան Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Շատ վատ է անում, որ տալիս է, պատրաստ եմ պայքարել տավուշցիների հետ. Օնիկ ԳասպարյանԱրսեն Գրիգորյանը միացել է շարժմանը Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Այսօր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինայի հարսանիքն է Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ի՞նչ վիճակ է Բավրայում
Ամենադիտված