Իշխանության կողմից վեյթինգի գործընթացը տապալվել է
ՎերլուծությունՇատերը ՍԴ-ի հայտնի որոշումը և «Մարտի 1»-ի գործը փակելը համարեցին այս իշխանության ամենամեծ ձախողումը: Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում այդ որոշումը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Նախևառաջ եկեք տարանջատենք ՍԴ որոշումը, «Մարտի 1»-ի գործի փակման հետ, «Մարտի 1»-ի գործը չի փակվել, իսկ ՍԴ-ի որոշումը ես գնահատում եմ խայտառակ որոշում, որը հնարավոր դարձավ, որովհետև վեյթինգի գործընթացը տապալվել էր իշխանության կողմից»։
Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին հայտարարությանը, քաղաքագետը ասաց, որ պետք է սպասել զարգացումներին, նոր միայն խոսել այս մասին․ «Երբ որ եթե-ն կլինի, նոր կխոսենք ապա-ի մասին»:
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն այդ ուղղությամբ:
Աննա Սիմոնյան
Pressmedia.am