Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»


Արդյո՞ք Փաշինյանը կհեռանա ընտրություններից հետո

Վերլուծություն

Eurasia.expert-ը գրում է, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ապրիլին հրաժարական կտա: Սակայն սա այն հրաժարականը չէ, որին բողոքի ակցիաներով ձգտում էր հասնել Հայաստանի ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյանը կշարունակի լինել կառավարության ղեկավար մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Բացի այդ, վարչապետը կմասնակցի առաջիկա ընտրություններին որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու:

Առաջիկա ընտրությունները կդառնան ոչ միայն 2021 թվականի Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը, այլ նաև տարածաշրջանային անվտանգության վրա ազդող գործոն: Հնարավոր իշխանափոխությամբ վտանգի տակ կլինի համատեղ հայտարարությունների պայմանների կատարումը: Կարելի է ասել, արդեն քվեարկության արդյունքների հրապարակման հաջորդ օրը Հայաստանում ձգձգվող ներքաղաքական ճգնաժամը պարզապես կանցնի մեկ այլ փուլի: Ներկայումս ոչ ոք չի տա այս ամենի հաջողության որևէ երաշխիք, ընդ որում, ինչպես Երևանում, այնպես էլ դրանից դուրս:

Առաջիկա ընտրությունը կլինի արտահերթ: Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, բայց 2021 թվականի ընտրությունները կլինեն երկրորդ անընդմեջ արտահերթը: 2018 թվականի (Փաշինյանի համար հաջող) և 2021թվականի (նրա հակառակորդների համար անհաջող) բողոքի ցույցերը ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն, որը անտեսանելի է նրանց համար, ովքեր դատում են հայկական գործերի մասին բացառապես լայն աշխարհաքաղաքական համատեքստերի շրջանակներում: Երկու դեպքում էլ առկա է լեգիտիմության (իշխանության օրինականության ճանաչում ժողովրդի կողմից) և լեգալության (օրինականության) բախում:

Ի վերջո, պաշտոնական տեսակետից, երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը ոչ մի օրենք չէր խախտել: Հիմնական օրենքը չի արգելել նրան երկու նախագահական ժամկետների ավարտից հետո դառնալ վարչապետ: Այնուամենայնիվ, երրորդ անգամ իշխանություն չլինելու նրա խոստման խախտումը բերել էր լեգիտիմության նվազման: Նիկոլ Փաշինյանին համարում են փողոցային շարժման հաղթող, որը ժողովրդական բողոքի ալիքը վեր է ածել իշխանության: Բայց պետք չէ մոռանալ այն փաստի մասին, որ նա վարչապետ է դարձել ոչ թե «հոգնած պահակախմբի» կամքով, այլ օրինական կերպով խորհրդարանական քվեարկություններով: Ի դեպ ներկայումս արտահերթ ընտրություններ անց կացնելու օրինական պատճառներ չկան: Բայց Ղարաբաղում կրած պարտությունը հարվածել է Փաշինյանի լեգիտիմությանը:

Սոցիոլոգները արձանագրում են Փաշինյանի ժողովրդականության անկում, բայց դա կրիտիկական չէ: Նա ժողովրդականության վարկանիշի առումով դեռ շարունակում է մնալ առաջին տեղում, չնայած նրա առավելությունն այնքան էլ «հարմարավետ» չէ: Ինչ էլ որ լինի, ապագա կառավարությունը հաջողությամբ ղեկավարելու համար, վարչապետը պետք է անցնի լրացուցիչ ղարաբաղյան թեստ: Եվ եթե ընտրողի կամքը նրա օգտին լինի, իսկ Ղարաբաղի գործոնը դադարի վճռական դեր խաղալ, ապա Փաշինյանը կստանա լրացուցիչ հաղթաթղթեր: Եվ դրա հետ նաև լրացուցիչ լեգիտիմություն:

Եթե քվեարկության արդյունքները ավելի բարդ լանդշաֆտ ստեղծեն, և կառավարական կոալիցիայի ձևավորումը դառնա նոր իրողություն, ապա հայ քաղաքական գործիչները ստիպված կլինեն նորից սովորել դիվանագիտության հիմունքները: Եվ այստեղ արժե վերադառնալ ներկայիս ճգնաժամի պատճառների և առիթների տարբերակմանը: Իր իշխանության երեք տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է ստեղծել բազմաթիվ սուր կոնֆլիկտային իրավիճակներ: Նա հակադրվել է ոչ միայն իր նախորդներին, Սահմանադրական դատարանի դատավորներին և այլն, այլ նաև ընդդիմությանը: Նա ձեռնամուխ է եղել բացառող, այլ ոչ թե միավորող քաղաքական ռեժիմի ձևավորմանը: Հակառակորդների հետ համագործակցությունը անհնարին է դարձել:

Արդյունքում մայրաքաղաքի քաղաքապետարանին, Սահմանադրական դատարանին և չճանաչված Լեռնային Ղարաբաղին «տիրանալու» նրա ձգտումը բերել է բոլոր այլախոհներից ազատվելու մոլուցքի: Պարտության դեպքում հույս չկա, որ նրա դեմ կկիրառվի համատեղ կյանքի մոդելը: Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունը դարձել է այն նշտարը, որով բացվել է առկա թարախակույտը:

Քանի դեռ Փաշինյանը ժողովրդական էր, իսկ «թավշյա հեղափոխություն»-ից սպասումների ուռճացրած ռեսուրսը սպառված չէր, վարչապետը խնդիրներ չուներ: Բայց հենց որ նրա թղթապանակում ավելացավ «Ղարաբաղի հանձնումը»՝ անմիջապես անցյալի մեղքերը այլ իմաստ ստացան: Եվ այն փաստը, որ Նիկոլ Վովաևիչը դեռ իշխանության ղեկին է և նույնիսկ ունի հասարակության որոշակի աջակցությունը, դա ոչ այնքան նրա վաստակն է, որքան հակառակորդների ձախողումը: Ինչ էլ որ լինի, բայց Հայաստանում կայանալիք ընտրությունները միայն այդ երկրի ներքաղաքական օրակարգը չեն: 2021 թվականի հունիսի 20-ից հետո ինչերի՞ հետ է բախվելու Հայաստանի ցանկացած կառավարություն:

Դրանք այնպիսին են, որ անկախ քվեարկության արդյունքից, ընտրությունը պետք է լինի ոչ թե լավի և վատի, այլ տհաճ իրողությունների տարբեր երանգների միջև: Ցանկացած քաղաքական գործչի համար դժվար կլինի կատարել համաձայնագրերը առանց ներքին կորուստների: Ներկայիս Հայաստանի օրակարգը կարելի է անվանել «հետ ղարաբաղյան», և առանց լրացուցիչ կորուստների նորը իրականացնելու նախադրյալներ չկան: Երևանի համար ՆԱՏՕ-ի օգտին ընտրություն կատարելը խնդրահարույց է արդեն իսկ այն պատճառով, որ Թուրքիան այդ դաշինքում է:

Եթե խոսենք Ռուսաստանի մասին, ապա Մոսկվան նախատվում է պատերազմի ընթացքում իր դաշնակցին չաջակցելու համար, բայց կարևոր է այն, որ հենց Մոսկվան Կովկասում թույլ չտվեց «Սերբական Կրաինայի սցենար»-ի կրկնություն: Այսպիսով, Հայաստանին բարդ քաղաքական քննություն է սպասվում, իսկ հարցերը միայն խորհրդարանում խմբակցությունների և կոալիցիաների, ապագա կաբինետի կազմի և քաղաքական գործիչների բանակցելու ունակության մասին չեն: Այն պարունակում է նաև պետական ինքնության, տարածաշրջանային անվտանգության, իրատեսության և պատասխանատվության խնդիրներ:


Աննա Սայադյան

Pressmedia.am

Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը
Ամենադիտված