Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները Սեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳ Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին


Ինչու՞ է Ռուսաստանը փրկում Հայաստանի վարչապետին. Փաշինյանը Մոսկվայի գրկում է, պատերազմը պարտված առաջնորդը դեռ կարող է մնալ իշխանության ղեկին

Վերլուծություն

Mk.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնամեկուսացման մեջ է Պուտինի հետ մոտակա հանդիպման համար: Այս ծեսը, որը մինչ այժմ պարտադիր է անգամ օտարերկրյա պետությունների բարձրագույն պաշտոնյաների համար, կարելի է համարել Ռուսաստանի և Երևանի «հեղափոխական վարչապետի» հարաբերությունների էվոլյուցիայի խորհրդանիշ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մոսկվայից դեպի «ավելի առաջադեմ ու լուսավոր» արևմտյան պետություններ վերակողմնորոշելու Փաշինյանի երազանքները ջարդուփշուր են եղել: Բայց Կրեմլն էլ է ստիպված դավաճանել իր իսկ բնազդներին և օգնության ձեռք մեկնել իրեն խորապես խորթ քաղաքական մի գործչի: Իրավիճակի զարգացման ընդհանուր տրամաբանությունը պարզվում է, ավելի կարևոր է, քան «ես ուզում եմ, չեմ ուզում»-ի կամ «դուր գալ - չգալու» մոտիվացիաները: Եվ այս ընդհանուր տրամաբանությունը հեշտությամբ կարող է հանգեցնել հունիսին Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների բացարձակ պարադոքսալ արդյունքի: Այն առաջնորդը, որը երկիրը հասցրել է ջախջախիչ պարտության իր համար կենսական կարևորության պատերազմում, ունի իշխանության մեջ մնալու իրական հնարավորություն:

Երբ վերջերս Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը հրապարակային կերպով անվստահություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շատերը դա համարեցին ռազմական հեղաշրջման նախերգանք: Անհնար է պատասխանել այն հարցին, թե որքանով էր իրատեսական այդ սցենարը: Այն ժամանակվա Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնի է որպես մարդ, որը հակված չէ արկածախնդրության և սովոր է խաղալ «խաղի կանոններով»: Բայց եթե անգամ հայկական ռազմական վերնախավից ինչ որ մեկը ցանկություն ուներ հեռացնել իշխանությունից քաղաքացիական անձանց, ապա այն ամբողջովին անհետացել է Մոսկվայից ազդանշան ստանալուց հետո:

Ըստ լավատեղյակ աղբյուրի, Ռուսաստանը, շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ, համոզիչ կերպով Երևանի ռազմական ղեկավարությանը խորհուրդ է տվել ուժային մեթոդով չփոխել երկրի կառավարման համակարգը: Ինչու՞ է Մոսկվան օգնության ձեռք մեկնում հստակ արևմտամետ համակրանքներ ու նկրտումներ ունեցող առաջնորդին: Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ակտիվ փուլում Պուտինն ու Փաշինյանը ստիպված են եղել շատ լավ ճանաչել միմյանց: Երբեմն երկու երկրների ղեկավարները հեռախոսով խոսել են օրական հինգ-վեց անգամ: Ասում են, որ այդ ժամանակահատվածի նրանց խոսակցությունների ընդհանուր թիվը հարյուրների է հասնում: Բայց խոսքն, իհարկե, այն չէ, որ հանկարծակի փոխադարձ համակրանք է առաջացել երկու առաջնորդների միջև: Ինչպես վերը ասվեց, պետք է փնտրել «թե որտեղ է թաղված շան գլուխը»՝ վերլուծելով քաղաքական իրավիճակի զարգացման ընդհանուր տրամաբանությունը:

Այս տարի Երևանի համար Բաքվի հետ հակամարտության ռազմական փուլի նվաստացուցիչ ավարտից անմիջապես հետո կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի մոտալուտ փլուզում: Այն համոզմունքը, որ նրա քաղաքական կյանքը չի կարող շատ վատ ավարտ չունենալ, մնում է: Բայց այստեղ փլուզման կանխատեսումից ներկայումս կարելի է հեռացնել «արագ» բառը: 1961 թվականին Կուբայում Ֆիդել Կաստրոյի ռեժիմը տապալելու ամերիկյան հատուկ գործողության ձախողումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին ասել է իր հայտնի արտահայտությունը. «Հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է»: Դա շատ ճշգրիտ բացատրում է ոչ միայն մարդկային էության հավերժական հատկությունները, այլ նաև փաստում է այն իրողությունը, որ Երևանի քաղաքական վերնախավի լուրջ մարդկանց շրջանում ներկայումս շատ քչերն են ցանկանում զբաղեցնել Փաշինյանի տեղը: Հայաստանի ներկայիս վարչապետն իրականում արդեն կնքված «պարտության հայրն» է: Բայց տեսանելի ապագայում Փաշինյանի ցանկացած փոխարինող ևս փաստացի կդառնա «պարտության հայր»:

Եթե բացառենք Երևանի համար ծայրահեղ և ինքնասպանության սցենարները, ապա Հայաստանը հիմա բոլորովին չունի մանևրի ազատություն և հնարավորություն: Նա ստիպված է առաջ գնալ այն նեղ միջանցքով, որն ապահովված է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համար կնքված՝ իր համար ծայրաստիճան ցավոտ պայմաններով: Սա օբյեկտիվորեն մեծացնում է Փաշինյանի հնարավորությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Երբ հարմարավետ և իր հնարավորություններով գրավիչ գործադիր իշխանության ղեկավարի աթոռը հանկարծ փշե պսակ է դառնում, դրա գրավչության աստիճանը կտրուկ նվազում է: Բայց սա միակ անսպասելի քաղաքական երևույթը չէ, որի «շահառուն» այժմ Նիկոլ Փաշինյանն է: Արևմտամետ քաղաքական գործչի կերպարը, որը Ռուսաստանը երբեք չի սիրել այժմ կտրուկ կարևոր է դարձել, Կրեմլի աչքում Հայաստանի ներկայիս վարչապետի գրավչության աստիճանը աճել է: Բայց ինչպե՞ս կարող էր դա լինել: Իսկ ահա թե ինչպես: Երևանում իշխանության մեջ գտնվող բացահայտ ռուսամետ քաղաքական գործիչը արդյունքում Մոսկվային մասամբ պատասխանատու կդարձներ հանրապետության գլխին ընկած ազգային աղետի համար:

Բնականաբար, Մոսկվան կարիք չունի նման պատասխանատվություն ստանձնելու: Նա միանգամայն գոհ է Փաշինյանից, մի քաղաքական գործչից, որը ժամանակին փորձել է հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից և «վերադարձել է ծառայության» միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հայտնվել է անելանելի վիճակում: Սրանք այն պարադոքսներն են, որոնք երբեմն պատահում են քաղաքականության մեջ: Թե կոնկրետ ինչպես են դրանք երկարացնելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ժամանակը, այլ հարց է: Բայց ներկայումս, եթե նա անգամ «թամբի վրա» չէ, ապա հաստատապես «սատկած ձիու տակ» էլ չէ:


Արթուր Վրացյան

Pressmedia.am

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Զինծառայողին ինքնասպանության են հասցրել ծառայակիցներըՍեպտեմբերի 25-ին, ինչպես հարյուրավոր հայրենակիցներ, Աշոտը դարձավ ողբերգության մասնակից Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը
Ամենադիտված