ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Արտակ Թովմասյանի նախաձեռնությանը
ՎերլուծությունԿայացավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորված երրորդ ուժ քաղաքացիական նախաձեռնության գործարար կապի խորհրդի առաջին հանդիպում քննարկումը, որտեղ քննարկվել են Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և արտագաղթը ներգաղթով փոխարինելու միտված ջանքերը։ Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացրել Հայաստանում գործարար համայնքի միասնական ուժերով երկրում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները, դրանց դիմագրավելու հարցերը տնտեսական հայեցակարգ մշակելու եւ կյանքի կոչելու առաջնահերթությունը:
Հանդիպման ընթացքում ընդունվել են մի շարք առաջարկություններ որոնք ուղղարկվել են ՀՀ տարբեր գերատեսչությունների, այդ թվում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։
Pressmedia.am կայքը նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչ կարծիք ունեն ներկայացված առաջարկների վերաբերյալ։
Հարցին ի պատասխան` Էկոնոմիկայի նախարարությունից pressmedia.am-ին տեղեկացրեցին, որ իրենք տեղյակ են այդ առաջարկություններից, նրանք կքննարկվեն մասնագետների կողմից և մոտ ժամանակներում նախարարության կողմից համապատասխան արձագանքները կհրապարակվեն։
Անի Սիմոնյան
Pressmedia.am