Քաղաքագետ Արեշևը պոպուլիզմ է որակել Փաշինյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո
ՎերլուծությունOsnmedia.ru-ն գրում է, որ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը պոպուլիզմ է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նոր ատոմակայանի մասին:
Փորձագետի կարծիքով, նման հայտարարության լրջությունը հարցեր է առաջացնում: «Այսօր Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շարունակում է գործել, բայց երբ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, նա դժգոհություն էր դրա աշխատանքից, ուստի նրա հայտարարության մեջ կան բազմաթիվ երկիմաստություններ», - ասել է Արեշևը:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանին իսկապես անհրաժեշտ է ատոմակայան: Նման նախագիծը ազգային անվտանգության գործոն է: Միևնույն ժամանակ, Արեշևը հիշեցրել է, որ «Փաշինյանը առանձնապես աչքի չի ընկել հայկական ազգային շահերը պաշտպանելու հարցում»:
Քաղաքագետը Փաշինյանի հայտարարությունը համարում է վարչապետի սովորական PR քայլ: «Այժմ սոցիալական ցանցերում խոսելու առիթ կա: Միևնույն ժամանակ, առկա են հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամանակի երկարացման հետ կապված չլուծված համալիր հարցեր: Հայաստանի կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրը և ոչ թե փորձի երկնքում կռունկ բռնել նոր ատոմակայանի կառուցման տեսքով», - ասել է Արեշևը:
Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ատոմակայանի կառուցումն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ էլեկտրականության անընդհատ պահանջարկ կա: Որպես օրինակ նա բերել է Բելառուսը, որտեղ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ձախողվել են ԲելԱԷԿ- ի տնտեսական պլանները: «Ադրբեջանն ու Թուրքիան կտրականապես դեմ են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործմանը: Կարելի է պատկերացնել նրանց արձագանքը, եթե Փաշինյանի առաջարկը քննարկվի Մոսկվայի կողմից, բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի: Սա նոր տեղեկատվական առիթ է, որը զրոյից ստեղծել է մի մարդ, որը պատահաբար է հայտնվել Հայաստանի վարչապետի աթոռին», - ասել է Արեշևը: