Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա


Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան

Վերլուծություն

Այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ Այն ոչ թե կօգնի բիզնեսին կամ տնտեսությանը, այլ հակառակը՝ կվնասի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Որքան էլ ճանապարհային լոգիստիկ համակարգը բիզնեսի համար գրավիչ չլինի, միևնույն է ապաշրջափակման բացասական ազդեցությունը տնտեսության համար անխուսափելի է։

Խոշոր տնտեսությունները սովորաբար կլանում են մանր տնտեսություններին, և Հայաստանն առնվազն երաշխիքներ պետք է ստեղծի, որ չի կլանվի. «Միշտ պետք է Աջարիայի հետ համեմատություն իրականացնենք։ Թուրքական կապիտալն ամբողջությամբ կլանել է վրացական կապիտալը, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանի մնացյալ տարածքներն առանց պատերազմի հանձնենք թուրքերին, ապա կարող ենք ապաշրջափակել ճանապարհները։ Եթե չենք ցանկանում տարածքներ հանձնել, ապա պետք է տնտեսությունը կառուցենք այնպես, որ թուրքական կապիտալը չվնասի մեր տնտեսությանը, որից հետո միայն խոսենք ապաշրջափակման մասին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նախքան տնտեսական խնդիրներն ուսումնասիրելը՝ պետք է ազգագրական խնդիրներն ուսումնասիրենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է լինելու բարձր գումարների դիմաց վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, հետևապես եթե դրանց անվտանգության համակարգերը, օրենսդրական դաշտն ամբողջությամբ չվերափոխվի, ապաշրջափակման մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք։

«Հաշվարկներ կարելի է կատարել, թե բիզնեսի համար լոգիստիկ ծախսերի կրճատումն ինչ ազդեցություն կարող է ունենալ, դա ինչ լրացուցիչ ավելացված արժեք կարող է ստեղծել, ինչպես կարող է արտադրության ծավալների աճի վրա ազդել և մյուս կողմից պետք է ռիսկը հաշվարկել, թե թուրքական կապիտալի Հայաստան ներխուժման դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ հաշվարկները որոշ չափով արդեն կատարել ենք և վստահաբար ասում ենք, որ այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ 5-10 տարի հետո միգուցե կարելի է այդ մասին խոսել, երբ այդ ընթացքում հետևողականորեն աշխատենք մեր տնտեսական կառուցվածքի, տնտեսական մոդելի վրա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և կառավարության անդամները տնտեսվարողների հետ չե՞ն հանդիպում, տեղյակ չե՞ն ապաշրջափակման վերաբերյալ իրենց կարծիքից, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները տնտեսվարողներից որևէ մեկի հետ չեն հանդիպում. «Եթե նույնիսկ նրանց լրատվական բաժնով ցույց են տալիս, որ հանդիպում է եղել, ապա դա պոպուլիզմի ժանրից է և միայն կադրեր նկարահանելու համար են։ Նույնիսկ եթե հանդիպումներ են լինում, նրանք ունակ չեն հասկանալ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ժամանակին կարծում էր, որ իշխանությունների խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ապա այժմ կարող է ասել, որ նրանք հետևողականորեն Հայաստանի կործանման ծրագիրն են իրականացնում։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում գրեթե միշտ վարչապետը հրապարակային խոսում է ապաշրջափակման մասին և եթե դա իրականություն դառնա, գործարար միջավայրն ինչպե՞ս կարձագանքի, Նաիրի Սարգսյանն արձագանքեց. «Նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար և՛ ապաշրջափակման, և՛ բանակ չզորակոչելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Այսինքն` ինչքան պոպուլիստական և խաբեության միջոցով քվե կորզելու փորձված ու չփորձված եղանակ կա, պատրաստ է օգտագործել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզում Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված