Նիկոլ Փաշինյանը Իջեւանում շքեղ նշել է խորթ մոր ծննդյան տարեդարձը. Սարգսյան
Ուշադրության կենտրոնումԼրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ՝ ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջեւան քաղաքում մեծ շուքով նշել է խորթ մոր՝ Երջանիկի ծննդյան օրը։ Իջեւանցիների վկայությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ տոնական միջոցառմանը մասնակցել են մեծ թվով պաշտոնյաներ, անվտանգության աշխատողներ։
Քեֆը կայացել է Իջեւանի հայտնի ռեստորաններից մեկում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ քաղաքի ծաղկի սրահներից մեկից խորթ մոր համար ծաղկեփունջ է գնել։ Իջեւանցիները լրագրողիս ասացին, որ հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորածների, Ադրբեջանում հարյուրավոր գերիների առկայության պայմաններում Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր համեստ կերպով, ոչ թե մեծ քեֆով նշել խորթ մոր տարեդարձը։
Ավելին՝ այստեղ