Ոստիկանապետ է ազատվել պաշտոնից. Կան նաև այլ պաշտոնանկություններ
ՔաղաքականությունԱյսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։
Ավելին՝ այստեղ