«Պոպուլիզմը ընթացքի ժամանակ». Ռուս քաղաքագետը` Հայաստանի ընդդիմության պահանջների մասին
ՎերլուծությունObzor.io-ն գրում է, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլում ընթանում է Ընտրական օրենսգրքի բարեփոխում: Հիշեցնենք, որ ընտրական համակարգի փոփոխությունը եղել է թավշյա հեղափոխության ու 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոստումներից մեկը: Եվ միանգամայն բնականաբար, և՛ խորհրդարանական ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրենց հաշվին են գրանցում ընտրական համակարգի ազատականացումը: Այս մասին է վկայում նաև այն միաձայնությունը, որով Ազգային ժողովը կողմ է քվեարկել այդ փոփոխություններին:
Փոփոխությունների քննարկման ժամանակ բացարձակապես բոլոր պատգամավորները խոսել են առկա ռեյտինգային քվեարկության համակարգի անկատարության մասին: Խորհրդարանականներից մեկը նույնիսկ ասել է, որ դա Ազգային ժողովը դարձնում է ոչ թե ազգային, այլ մայրաքաղաքային: Բայց այս պարագայում հիմնավոր հարց է առաջանում. եթե համակարգի անկատարությունն այդքան ակնհայտ էր, ապա ինչու՞ ավելի քան երկու տարի խորհրդարանը չի ձգտել իրականացնել այդ վճռական փոփոխությանը: Եվ հիմա նրանք դա անում են շտապելով, և ակնհայտորեն պոպուլիստական նպատակներով:
Գաճաճ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումից ևս, որոնք պահանջում են, որ Փաշինյանն անհապաղ ստորագրել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններ կատարելու փաթեթը, որն արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից, ևս ակնհայտորեն պոպուլիզմի հոտ է գալիս: Կարծես թե նա կարող է դա չանել: Եթե նա ստորագրի այն, ընդդիմությունն էլ ավելի բարձր կգոռա, որ իրեն հաջողվել է «ցնցել» անզիջում վարչապետին: Իսկ ընդհանրապես այս ամենը ընդամենը պոպուլիզմ է ընթացքի ժամանակ:
Անի Սայադյան
Pressmedia.am