Անհայտ անձը կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում. կան տուժածներ
Ուշադրության կենտրոնումԱնհայտ անձը հրազենից կրակ է բացել Թբիլիսիի կենտրոնում, մի երիտասարդ է վիրավորվել, հայտնում է «Առաջին ալիք»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մոտ կեսօրին Սաբուրթալո թաղամասի Նակաշիձե փողոցի վրա:
Ականատեսների վկայությամբ՝ հարձակվողը «Գլովո» սուրհանդակային ցանցի մոպեդով էր: Նա մոտեցել էր տուժածին, պայուսակից հանել էր զենքը եւ կրակ էր բացել: Արդյունքում տղամարդը երկու փամփուշտ է ստացել:
Հարձակման պահին տուժածն ընկերոջ հետ էր: Կրակոցից հետո նրա ու հարձակվողի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում հարձակվողը լուրջ վնասվածք է ստացել գլխի հատվածում:
Դեպքի վայր օպերատիվ կերպով ոստիկաններ էին ժամանել, որոնց հաջողվել էր հետեւել հարձակվողին եւ ձերբակալել նրան:
Ավելին՝ այստեղ