Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ Հովհաննիսյանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց


Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա

Քաղաքականություն

Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։

Նախորդ տարի նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանին առաջարկել է գործուղվել Արցախ՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվելու նպատակով։ Եվ թեպետ նույն օրն իսկ Մանե Թանդիլյանը հերքել էր իրեն Արցախում նախարարի պաշտոն առաջարկելու մասին մեր հրապարակումը՝ այն համարելով ֆանտազիայի ժանրից, հետագայում լուրը հաստատվեց, և Թանդիլյանն այդ նշանակումը բացատրեց Արցախում եղած լրջագույն մարտահրավերներով ու հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու և «ապրեցնելու Արցախը հայերեն»։

168.am-ի ունեցած տեղեկություններով, սակայն, առաջիկայում Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Թանդիլյանը, ինչպես նախորդ անգամ Արցախ գործուղվեց Փաշինյանի առաջարկով, այժմ ևս Հայաստան է գալիս՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, բնականաբար, ընդդիմության ձայները մասնատելու նպատակով:

Փաշինյանի առաջարկով Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության նախագահ է հանդիսանում Հայաստանի ներկայիս սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով մինչև նախարար նշանակվելը հանդիսացել է «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը։ Ներկայումս դատական ակտերի datalex որոնողական համակարգում կարելի է գտնել հարյուրավոր դատական գործեր, որոնցով Առաքելյանի ղեկավարած կազմակերպությունը քաղաքացիներից պահանջում է վարկի գերբարձր տոկոսներով գոյացած գումարները:

Իհարկե, նման հակասոցիալական տոկոսներով վարկային կազմակերպության ղեկավարին ՀՀ սոցիալական հարցերի նախարար նշանակելը տեղավորվում է Փաշինյանի վարած քաղաքականության մեջ, և այստեղ զարմանալու ոչինչ չկա:

Նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես հիշում ենք, Փաշինյանին հաջողվեց «Լուսավոր Հայաստանից» անջատել Հայկ Կոնջորյանին՝ երաշխավորելով նրան անցողիկ տեղ խորհրդարանում: Հաջողված փորձն էլ ըստ էության նրան թույլ տվեց հնարքը կրկնել նաև Մանե Թանդիլյանի պարագայում:

Քանի որ իշխող ուժի ձայների ավելացումը դյուրին գործ չէ, Փաշինյանը որոշել է մասնատել ընդդիմության ձայները՝ այս անգամ նախարարական պորտֆել խոստանալով Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին, անկախ իրենց հավաքված ձայներից:

Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պաշտոնյաները փոխել են իրենց թիմերը և սկզբունքները՝ քաղաքական պատճառաբանություններ ներկայացնելով։ Թերևս, սա առաջին դեպքն է, երբ ճամբարափոխության համար Թանդիլյանը շահարկել է սեփական առողջությունը, ինչը, թերևս, բնորոշ է գործող իշխանության ներկայացուցիչներին և վերջիններիս արբանյակներին։

Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու Մանե Թանֆիլյանի գլխավորած «Առաքելության» ընտրարշավը, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Ամեն դեպքում առաջիկայում կհրապարակենք նաև այդ խոշոր գործարարի անունը:

ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշցիներին համախմբելու համար են պատժել, մեկուսացրել Սուրեն Պետրոսյանին. Թագուհի Թովմասյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ամենադիտված