Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Eurasianet (ԱՄՆ)․ Ադրբեջանի ավտորիտարիզմը և «Ռազմավարների պուրակ»-ը

Վերլուծություն

Inosmi.ru-ն գրում է, որ անցյալ տարվա Հայաստանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ թույլ հույս ունեին, որ Ադրբեջանի հաղթանակից հետո կփոխվի երկրի ավտորիտար համակարգի ամբողջ տրամաբանությունը: Իշխանություններին սատարելիս և նույնիսկ պատերազմին դեմ արտահայտվող մի քանի քաղաքացիների վրա հարձակվելիս նրանք կարծես միաժամանակ հույս ունեին մի տեսակ ազգային հաշտեցման, որ եկել է ժամանակը, երբ հասարակությունը կարող է ավելի ակտիվ դեր խաղալ երկրի կառավարման գործում: Բայց այդպես չստացվեց:

Նախագահ Իլհամ Ալիևը չի դադարեցրել հարձակումները ընդդիմությանը վրա, կիրառում է նույն ռեպրեսիվ մեթոդները և չի ցուցաբերում հետաքրքրության նշաններ երկրի քաղաքական համակարգը բարեփոխելու հարցում: Օրերս Բաքվում բացվել է «Պատերազմի ռազմավարների պուրակ»-ը, որի մռայլ ցուցադրությունը ներառում է սաղավարտներ և հայ զինվորների ծաղրական մանեկեններ: Այդտեղ արտահայտված թշնամու ապամարդկայնացումը բացահայտում է օտարացման այն տրամաբանությունը, որը գերիշխում է Ադրբեջանում տասնամյակներ շարունակ. թշնամին՝ ներքին թե արտաքին, պետք է ոչնչացվի:

Ըստ այդ տրամաբանության, եթե արտաքին թշնամին արժանի է ֆիզիկական ոչնչացման, ապա ներքին թշնամին՝ ընդդիմությունը ռեպրեսիաների է ենթարկվում, երբ փորձում է ինքնահաստատվել: Բացի դա Ադրբեջանում քաղաքացիական հասարակության խմբերին արգելված է արտերկրից դրամաշնորհներ ստանալ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունն անկեղծորեն համոզված էր, որ Ղարաբաղյան պատերազմը ազգի ազնիվ պատերազմ է, այլ ոչ թե Ալիևի պատերազմն է: Դա զարմացրել է միջազգային դիտորդներին, քանի որ, ի տարբերություն ազգայնականների քաղաքացիական հասարակության խմբերը առաջնորդվում են ազատական արժեքներով: Բայց նրանցից ոմանք զսպված աջակցել են պատերազմին պատճառաբանելով, որ դա պահանջում է հասարակությունը, կամ որ Բաքուն այլընտրանք չունի տասնամյակներ շարունակ հայկական կողմի զիջումների չգնալու պատճառով: Իսկ ոմանքէլ որդեգրել են ագրեսիվ, ազգայնական դիրքորոշում և դա հասցրել են այն աստիճանի, որ մեղադրել են հակապատերազմական ակտիվիստների փոքրամասնությանը օտարերկրյա դրամաշնորհների եղանակով փող աշխատելու մեջ: Երկու դեպքում էլ նրանք առաջնորդվել են հասարակության մեջ գերակշռող ազգային գաղափարով, որը այդ երկրում սերմանվում է դեռ դպրոցից, և որը կարելի է բնութագրել որպես Լեռնային Ղարաբաղի մոլուցք: Միամտություն է ակընկալել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և կդադարեցնի թշնամանքի և անմարդկայնության այդ մոլուցքը:

Պատերազմի ընթացքում Ալիևը բացահայտորեն հայ զինվորներին անվանել է «շներ», իսկ «մենք նրանց շների պես քշում ենք» արտահայտությունը ոգևորությամբ է ընդունվել քաղաքացիական հասարակության և ընդդիմության շրջանակներում: Իսկ հիմա նույն մականունը կիրառվում է հենց նրանց նկատմամբ: Ալիևը 1990-ականների սկզբի պաշտոնյաներին անվանել է «շներ», ովքեր «պատասխանատու են Շուշիի և Լաչինի օկուպացիայի համար»։ Պատերազմից հետո, մի այնպիսի միջավայրում, որտեղ այլախոհությանը և տարակարծությանը տեղ չունի գերիշխող ազգայնականության հետ, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը մնում են միայն երկրորդական խնդիրներ, որոնց վերաբերյալ նրանք կարող են կարծիք արտահայտել: Եվ նրանց արծածած թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ անհամաձայնությունն է: Հայերի նկատմամբ ատելությունը գենետիկորեն չի ժառանգվում, այլ ստեղծվում, անընդհատ սնուցվում և խրախուսվում է երկրի էլիտաների կողմից: Ներկայումս իշխող ռեժիմն ուժեղ է, քան երբևէ և հաշտեցման կարիք չունի ո'չ ընդդիմադիր կուսակցությունների, և ո'չ էլ ռեժիմի լեգիտիմությունը կասկածի տակ դնող քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

Վերջիններս պահանջում են գոնե որոշակի աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումներ, և որը, իր հերթին, ենթադրում է քաղաքացիական հասարակության ավելի լայն ներգրավվածություն և աշխուժացում: Բայց վտանգ կա, որ դա զայրույթ կառաջացնի այն մարդկանց շրջանում, ովքեր ընդունել են ադրբեջանական ազգային ինքնության գաղափարը, որը հիմնված է հայերի նկատմամբ թշնամանքի և ապամարդկայնացման վրա: Եվ ինչո՞ւ է այդ դեպքում ժողովրդավարեցումը պետք իշխանություններին: Իսկ նոմինալ ընդդիմության որոշ խմբեր կապիտալացրել են ստեղծված իրավիճակը և զբաղեցրել գաղափարական դիրքեր առանց կասկածի տակ դնելու կառավարության լեգիտիմությունը: Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ է տեղի ունեցել, երբ մի խումբ ադրբեջանցի ֆեմինիստուհիներ փորձել են երթ կազմակերպել ի պատիվ Կանանց միջազգային օրվա:

Բացի ոստիկանության նախազգուշացումներից, որը արգելել է երթը, նրանք սպառնալիքներ են ստացել ազգայնական ծայրահեղականների կողմից, և արդյունքում հանրահավաքը առավել սակավաթիվ է ստացվել, քան մեկ տարի առաջ տեղի ունեցած նմանատիպ միջոցառումը: Իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել գրեթե 30 մասնակիցների: Այս ամենի ֆոնին «Պատերազմի ռազմավարների պուրակ»-ի բացումը չպետք է ոչ ոքի զարմացնի: Դրա ստեղծումը ամբողջությամբ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը գերիշխում է ադրբեջանական պետությունում. ավտորիտարիզմ ներսից և դրսից:


Անի Սայադյան

Pressmedia.am

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված